Apple AirPods-ը կստանա խոսքի համաժամանակյա թարգմանության գործառույթ

16:50    14 մարտի, 2025

Apple-ը մշակում է նոր գործառույթ AirPods ականջակալների համար, որը թույլ կտա օգտատերերին իրական ժամանակում լսել օտար լեզվով խոսքի թարգմանությունը։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ այս տեխնոլոգիան կդառնա 2025 թվականին նախատեսված ծրագրային ապահովման թարմացման մաս։

Նոր հնարավորությունը, ամենայն հավանականությամբ, կներկայացվի iOS 19-ի հետ միասին և կդառնա Apple-ի արհեստական բանականության ու խոսքի մշակման էկոհամակարգի զարգացման առանցքային տարրերից մեկը։ Ակնկալվում է, որ iOS 19, iPadOS 19 և macOS 16 համակարգերի առաջին բետա տարբերակները կհայտնվեն 2025 թվականի հունիսին՝ WWDC ամենամյա մշակողների համաժողովի շրջանակում։

AirPods շարքի զարգացում. ինչ է պատրաստում Apple-ը?

Թարգմանության գործառույթից բացի, Apple-ն աշխատում է նաև AirPods Pro-ի հաջորդ տարբերակի վրա։ Լուրերի համաձայն՝ ընկերությունը մշակում է AirPods-ներ՝ ներկառուցված տեսախցիկներով, որոնք կօգտագործեն արհեստական բանականությունը շրջակա միջավայրը վերլուծելու համար։

Այս պահին Apple-ի ականջակալների շարքում ամենաարդիական մոդելներն են՝

Խոսի համաժամանակյա թարգմանության գործառույթը կարող է դառնալ AirPods շարքի զարգացման կարևոր քայլ, փոխակերպելով դրանք ոչ միայն ականջակալների, այլև միջազգային հաղորդակցության համար լիարժեք գործիքի։



© NEWS.am Medicine