15:32 7 մարտի, 2025Apple-ը պատրաստվում է ներկայացնել iPhone 17 Air, որը, ըստ MacRumors-ի և հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի, կլինի բրենդի ամենաբարակ սմարթֆոնը։ Կուոն, ով մասնագիտացած է Apple-ի մատակարարման շղթաների ուսումնասիրության մեջ, հայտնել է, որ նորույթը կստանա բարձր խտության մարտկոց՝ բարելավված էներգաարդյունավետությամբ։
Apple-ն օգտագործելու է նույն տեխնոլոգիան նաև իր առաջին ծալվող iPhone-ում։ Չնայած մարտկոցի կոնկրետ տարողության վերաբերյալ դեռևս մանրամասներ չկան, հայտնի է, որ բարձր խտության էլեմենտներն ապահովելու են ավելի մեծ էներգիա՝ առանց սարքի չափերը մեծացնելու։
iPhone 17 Air-ի ուլտրա-նուրբ դիզայնը հարցեր է առաջացրել՝ արդյո՞ք այն կունենա բավարար մարտկոցի աշխատանքային ժամ։ Սակայն, ըստ լուրերի, Apple-ը գտել է երեք հիմնական լուծում, որոնք կարող են նորույթին ապահովել լավագույն ինքնավարությունը.
Այս ամենը կարող է iPhone 17 Air-ին դարձնել Apple-ի պատմության մեջ ամենաարդյունավետ ու բարակ սմարթֆոնը։
Ըստ ինսայդերների, նորույթի շնորհանդեսը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերին։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, iPhone 17 Air-ը կդառնա ոչ միայն ամենաբարակ, այլև ամենատեխնոլոգիական iPhone-ներից մեկը։
Apple-ը կրկին պատրաստվում է սահմանել նոր ստանդարտներ սմարթֆոնների աշխարհում։