12:32 21 դեկտեմբերի, 2022Հայաստանում 7%-ով աճել է այն ընկերությունների թիվը, որոնց համահիմնադիրները ազգությամբ ռուս են (16 տոկոսից դառնալով 23 տոկոս), հայկական տեղական ստարտափերը ձգտում են միջազգային շուկա դուրս գալ, իսկ Հայաստանի ստարտափ էկոհամակարգն առհասարակ նորարարությունների տարածաշրջանային խթանիչ է։
Այդպիսի եզրահանգման է եկել Եվրասիայի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում ստարտափների և ՏՏ շուկաների ուսումնասիրությամբ զբաղվող Dsight ընկերությունը, որը ներկայացրել է Հայաստանի վենչուրային էկոհամակարգի հիմնական խաղացողների և դրա զարգացումը խթանող հնարավորությունների, ինչպես նաև տեղական ստարտափների խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված քայլերի շուրջ վերլուծություն:
Հարցազրույցների և բաց աղբյուրների ուսումնասիրության միջոցով կատարված վերլուծության համաձայն՝ Հայաստանում վենչուրային շուկան սկսել է գործել 2010-ականներին, սակայն առանձնապես աշխուժացում է նկատվում հատկապես վերջին չորս տարիներին։ Հայաստանում գործում է վենչուրային ութ ֆոնդ և հրեշտակ-ներդրողների երեք ակումբ։
Հրեշտակ ներդրողները կամ բիզնես հրեշտակները մեծամասամբ անհատներ են, որոնք ներդրումներ են անում բարձր ռիսկայնությամբ տեխնոլոգիական նախագծերում՝ դրանց գործունեության նախնական, սաղմնային փուլերում։ Վենչուրային կապիտալիստները, ի տարբերություն բիզնես հրեշտակների, մեծամասամբ պրոֆեսիոնալ ներդրողներ են, որոնք ֆինանսավորում են որոշակի հաջողություններ գրանցած ստարտափների կամ փոքր ընկերությունների՝ օգնելով նրանց ավելի զարգանալ։
Հայաստանում վենչուրային էկոհամակարգի հիմնական առանձնահատկություններն են.
Այս գործոնի ներքո բերվում են մի շարք տվյալներ՝
Տեղական շուկայի փոքր լինելու պատճառով հենց սկզբից հայկական ստարտափները ձգտում են միջազգայնացման։ Դրանք Հայաստանը դիտարկում են փորձարկման հարթակ, բայց քչերն են տեղաբնակներին որպես իրենց վերջնական օգտատերեր դիտարկում։ Միջազգայնացման ձգտման պատճառն է նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների և ռեսուրսների պակասը։
Խելացի փողը ներդրում է, որը կատարվում է տվյալ ոլորտում փորձառություն ունեցող ներդրողների կողմից, որոնք կարող են ոչ միայն ֆինանսավորել, այլև խորհուրդներով օգնել ստարտափներին։ Հայաստանյան ստարտափները, ըստ վերլուծության, ունեն հենց նման խորհրդատվության և աջակցության կարիք։
Հայաստանի թոփ հինգ ներդրումներ ներգրաված ստարտափները 2021-2022 թթ․ առաջին կիսամյակի համար հետևյալ ընկերություններն են՝ Service Titan (700 միլիոն ԱՄՆ դոլար), Picsart (130 միլիոն ԱՄՆ դոլար), DISQO (85 միլիոն ԱՄՆ դոլար), Codesignal (50 միլիոն ԱՄՆ դոլար) և Sololearn (24 միլիոն ԱՄՆ դոլար): Ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածում հայաստանյան ստարտափները 26 գործարքով ներգրավել են գումարային 1 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի ներդրում։
Ընդհանուր առմամբ Հայաստանի վենչուրային շուկան գնահատվում է որպես փոքր շուկա ունեցող, միմյանց աջակցող խաղացողներով, ստարտափներին աջակցող կառավարությամբ և պահպանողական Կենտրոնական բանկ ունեցող էկոհամակարգ։
2014-ից Հայաստանում ՏՏ ընկերությունների համար գործում է արտոնյալ հարկային ռեժիմ, որը ստանում են ՏՏ սերտիֆիկացում անցած ընկերությունները։
Արտոնությունները ներառում են՝ 0% շահութահարկ, 0% ԱԱՀ, 10% եկամտահարկ, 5% շահաբաժնի հարկ։
Բացի դրանից, կառավարության կողմից իրականացվում են տարաբնույթ ներդրումային ծրագրեր։
Հրապարակման համաձայն՝ 2022 թ․ Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվել 50 000 ՏՏ մասնագետներ, հայաստանյան բանկերում բացվել են 100 000 նոր հաշվեհամարներ 40 000 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից։ Հայաստան է տեղափոխվել նաև ռուսական 800 ընկերություն և 350 ձեռներեց։ Այսպիսով, Հայաստանում 2022 թ․ 2021 թ․ համեմատ 7%-ով աճել է այն ընկերությունների թիվը, որոնց համահիմնադիրները Ռուսաստանից են։