Telegram-ը ստացել է նոր հնարավորություններ

12:41    13 փետրվարի, 2025

Telegram-ի թիմը թողարկել է մեսենջերի մեծ թարմացում, որը զգալիորեն բարելավել է ներկառուցված վիդեոընթերցիչի (videoplayer) ֆունկցիոնալությունը և ավելացրել մի շարք օգտակար նորամուծություններ։ Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում։

Ինչ նոր հնարավորություններ են ավելացվել Telegram-ում

Բարելավված վիդեոընթերցիչ

Այժմ Telegram-ի ներկառուցված վիդեոընթերցիչը հիշում է, թե որ պահին է դադարեցվել դիտումը, և կրկին բացելու դեպքում ավտոմատ շարունակում է այնտեղից։

Հղումներ կոնկրետ պահերին տեսանյութում

Օգտատերերը այժմ կարող են կիսվել հղումներով, որոնք տանում են դեպի տեսանյութի կոնկրետ պահեր, նույնիսկ մեսենջերից դուրս։ Դրա համար անհրաժեշտ է սեղմել «Կիսվել» կոճակը տեսանյութի նվագարկչում և ընտրել համապատասխան տարբերակը՝ ստեղծելու համար հղում տվյալ հատվածի համար։

Տեսանյութի շապիկի կարգավորում

Ավելացել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս ցանկացած կադր ընտրել որպես տեսանյութի շապիկ։ Բացի այդ, հնարավոր է խմբագրել նախադիտումը՝ ավելացնելով տեքստ, ստիկերներ և այլ տարրեր։

Այլ նորամուծություններ

Վիդեոպլեյերի բարելավումներից բացի, Telegram-ում հայտնվել են նաև այլ օգտակար հնարավորություններ՝

Թարմացումը հասանելի է Android և iOS օգտատերերի համար։



© NEWS.am Medicine