Բռնկումներն Արեւի վրա, մանրէները Մարսից եւ մարդը. Սուրդինը տիեզերքի սպառնալիքների մասին

10:01    11 դեկտեմբերի, 2024

Ի՞նչն է մարդուն սպառնում Տիեզերքից։ Ինչո՞ւ են Երկրի բնակիչները մտածում այլ մոլորակների յուրացման մասին։ Ինչպե՞ս հետեւել Արեւի բռնկումներին եւ հասկանալ  գերնոր աստղի ծնունդը, որն իրականում նրա մահն է։

Քանի՞ տարի հետո կպայթի մեզ համար ամենավտանգավոր Բետելգեյզե աստղը, եւ կկարողանա՞նք արդյոք մենք տեսանելի ապագայում ստույգ կանխատեսել վտանգավոր աստղակերպի գալուստը եւ խուսափել նրա հետ բախումից։

Քանի՞ տարի դեռ կարող է գոյություն ունենալ Երկիր մոլորակը՝ հաշվի առնելով մարդու ակտիվ միջամտությունը։ Եվ ինչո՞ւ է մարդու համար ամենավտանգավոր սպառնալիքը հենց ինքը՝ մարդը։

Այս ամենի մասին՝ ռուս աստղագետ եւ գիտության ոլորտի լուսավորիչ, Պ.Կ. Շտերնբերգի անվան պետական աստղագիտական ինստիտուտի եւ Մոսկվայի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սուրդինի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ գիտության եւ ժամանակակից տեխնոլոգիաների մասին հարցազրույցների շարքի գործընկերը «Team Telecom Արմենիա» ընկերությունն է։



© NEWS.am Medicine