Հրապարակվել է 2024 թվականի 3-րդ եռամսյակի աշխարհում ամենահայտնի սմարթֆոնների ցանկը

18:27    5 դեկտեմբերի, 2024

Counterpoint Research-ը հրապարակել է 2024 թվականի 3-րդ եռամսյակի աշխարհում ամենահայտնի սմարթֆոնների թարմ զեկույցը։

Ցուցակի առաջատարներ են դարձել 2023 թվականի սարքերը, ընդ որում, առաջին երեք տեղերը զբաղեցնում է iPhone–ը։ Ընդհանուր առմամբ Apple-ին բաժին է ընկել 4 սմարթֆոն, Samsung-ին՝ 5 տեղ, REDMI-ից մի բյուջետային սմարթֆոն նույնպես հայտնվել է ցուցակում։

Այսպես, iPhone 15 բազային մոդելը զբաղեցրել է սմարթֆոնների համաշխարհային շուկայի 3,5%-ը։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի iPhone 14-ն ունեցել է 3,8%: Հատկանշական է, որ լավագույն եռյակը կազմել է Apple սմարթֆոնների անցյալ տարվա շարքը՝ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են iPhone 15 Pro Max-ը և iPhone 15 Pro-ն։

Չորրորդից յոթերորդ տեղերում են բյուջետային Samsung սմարթֆոնները՝ Galaxy A15 4G, A15 5G, A35 5G և A05: Դրանց հաջորդում է բազային iPhone 14-ը։

Իններորդ տեղում էժան Redmi 13C 4G-ն է, իսկ հիմնական առաջատար Samsung Galaxy S24-ը եզրափակում է թոփ 10-ը։ Ընդհանուր առմամբ, թոփ 10-ում ներառված սմարթֆոնների մոդելներին բաժին է ընկել համաշխարհային վաճառքի 19%-ը, ինչը նշանակալի ցուցանիշ է։

Այսպիսով, բացառությամբ iPhone-ի տարբեր մոդելների և Samsung-ի մեկ ֆլագմանի, ամենահայտնի սարքերի տասնյակում գերակշռում են բյուջետային հարավկորեական սմարթֆոնները: Սակայն նոր iPhone 16-ը չի ներառվել ցուցակում։

Եթե նայեք մանրամասն վիճակագրությանը ըստ երկրների, ապա 2024 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում թոփ 5-ը գրեթե ամբողջությամբ պատկանում է Apple-ին։ Ընդ որում, առաջին երեք տեղերը նոր ապրանքների համար են՝ համապատասխանաբար iPhone 16 Pro Max (18%), iPhone 16 Pro (10%) և iPhone 16 (8%)։ Չորրորդ տեղում՝ iPhone 15 (8%), հինգերորդում՝ Galaxy A15 5G (6%)։

 hhhhh.jpg (49 KB)



© NEWS.am Medicine