Google-ը Android-սմարթֆոններին սովորեցրել է չափել իրենց ջերմությունը

17:17    4 դեկտեմբերի, 2024

Google կորպորացիան Pixel-սմարթֆոններում ավելացրել է սարքի ընթացիկ ջերմության արտացոլման ֆունկցիա։

Նորույթը ի հայտ է եկել Pixel Troubleshooting թարմացված հավելվածում (1.0.693922709 վարկած)։ Հիմա օգտատերերը կարող են ստուգել սմարթֆոնի ջերմությունը՝ կարգավորումներ մտնելով. Կարգավորում > մարտկոց > մարտկոցի դիագնոստիկա > հեռախոսը խիստ տաքացել է։

Ֆունկցիան հասանելի է Pixel 6 եւ ավելի նոր սմարթֆոններում, բացի Pixel Tablet պլանշետից։ Ստուգումները ցույց են տվել աշխատունակությունը Pixel 7 Pro, Pixel 8 Pro եւ Pixel 9 Pro XL մոդելներում։

Թարմացումն առայժմ հասանելի չէ Google Play-ում, բայց այն կարելի է տեղադրել APK ֆայլի միջոցով։

Ավելի վաղ Pixel սարքը քննադատում էին տաքացման համար, հատկապես նոր սարքերում, ինչպիսին է Pixel 9-ը։ Նոր ֆունկցիան կօգնի օգտատերերին ժամանակին հետեւել հեռախոսի վիճակին եւ խուսափել տաքացման հետ կապված խնդիրներից։



© NEWS.am Medicine