11:45 23 հոկտեմբերի, 2024Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացման ի՞նչ շրջափուլեր է անցել Հայաստանում անկախությունից ի վեր, ի՞նչ խնդիրներ կան այս ոլորտում, ինչպե՞ս են դրանք ազդում ոլորտի զարգացման վրա և ինչպե՞ս են դրանք լուծվում։
Ինչպե՞ս են Հայաստանում պատրաստվում ՏՏ մասնագետներ, կադրերի ինչ ծավալի արտահոսք կա դեպի արտերկիր, ինչպե՞ս պետք է կանխել այդ հոսքը և ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։
Այն պրոդուկտները, օրինակ՝ չիպերը, որոնց համար հայ ՏՏ մասնագետներն այստեղից՝ Հայաստանից աշխատում են արտասահմանյան ընկերությունների համար, արդյոք հնարավոր չէ՞ դրանց արտադրությունը կազմակերպել Հայաստանում, արդյոք Հայաստանում չկա՞ն նման հնարավորություններ։
Ինչպե՞ս է «Սինոփսիս Արմենիա»-ն կարողանում շփվել, աշխատել «Սինոփսիս» ընկերության մեջ մտնող արտասահմանյան մյուս ընկերությունների հետ, արդյոք մշակութային տարբերությունը որևէ ազդեցություն ունենո՞ւմ է աշխատանքի կազմակերպման, խնդիրների լուծման տեսանկյունից, թե ոչ։
Այս ամենի և մի շարք այլ թեմաների մասին EconoMIX հաղորդման հեղինակ Սուրեն Պարսյանը զրուցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ։