Apple-ը թողարկել է iOS 18.1 RC-ն՝ արհեստական բանականության աջակցությամբ

17:04    22 հոկտեմբերի, 2024

Apple-ը թողարկել է iOS 18.1 Release Candidate թարմացումը, որն ունի նաև արհեստական բանականության համակարգի՝ Apple Intelligence-ի աջակցություն, տեղեկացնում է Gazeta.ru-ն։

iOS 18.1 RC-ի տեղադրման համար օգտատերերը պետք է միացնեն հանրային բետա տարբերակները իրենց թարմացման կարգավորումներում, նաև պետք է լինեն բետա թեստավորման ծրագրի անդամ: Դրան հասնանելիություն կարելի է ստանալ Apple-ի կայքում:

Այնուհետև պետք է տեղադրել iOS 18.1 RC-ը, ապա համակարգի լեզուն փոխել անգլերեն, իսկ տարածաշրջանը՝ ԱՄՆ: Սա անհրաժեշտ է, քանի որ այս պահին Apple-ի արհեստական ​​բանականությունն աշխատում է միայն ԱՄՆ-ում և անգլերենով։

Վերը նշված բոլոր քայլերը կատարելու դեպքում սմարթֆոնի կարգավորումներում պետք է գնալ «Apple Intelligence & Siri» բաժին և միանալ սպասման ցուցակին:

Նշվում է, որ ԱԲ-ի հասանելիությունը տրվում է մոտ 5 րոպեում, բայց պաշտոնական թողարկումից հետո կարող է ավելի ուշ տրամադրվել։

Փորձագետները նշում են, որ Apple Intelligence-ը ներկայումս շատ սահմանափակ է և առաջարկում է միայն ԱԲ գործառույթներ լուսանկարների խմբագրման, գրառումների և Safari-ի տեքստի հետ աշխատելու, ինչպես նաև բարելավված Siri-ի համար: Որոշ գործառույթներ, ինչպիսիք են ChatGPT-ն և Genmoji-ի ինտեգրումը, կհայտնվեն միայն iOS 18.2-ում:

Օգտատերերը, ովքեր պատրաստ չեն տեղադրել iOS 18.1 RC-ը, կարող են սպասել ծրագրային ապահովման կայուն տարբերակի թողարկմանը: Ակնկալվում է, որ այն կթողարկվի մինչև շաբաթվա վերջ։

 



© NEWS.am Medicine