110 դյույմ և 95 կգ․ Huawei-ը ներկայացրել է իր ամենամեծ և ամենածանր հեռուստացույցը

18:44    25 սեպտեմբերի, 2024

Huawei-ը ներկայացրել է մինչ օրս իր ամենամեծ խելացի հեռուստացույցը՝ 110 դյույմանոց Smart TV V5 Max-ը, որն աշխատում է HarmonyOS 4.5 օպերացիոն համակարգով:

Huawei Smart TV V5 Max-ն ունի SuperMiniLED էկրան՝ Ultra HD 4K լուծաչափով (3840 x 2160 պիքսել) և 120 Հց թարմացման արագություն՝ 12 մմ շրջանակով: Հեռուստացույցի չափերն են՝ 2467,88 մմ x 1417,42 մմ x 69 մմ (առանց տակդիրի) և կշռում է 95 կգ։

Էկրանն ունի 5000 նիտ առավելագույն պայծառություն, կոնտրաստի հարաբերակցությունը՝ 8,000,000:1, լայն դիտման անկյունը՝ 178 աստիճան և կողմերի հարաբերակցությունը՝ 16:9:  Հեռուստացույցն ունի Black Diamond Energy էկրան՝ բազմաբյուրեղ քվանտային թաղանթով, որը նվազեցնում է փայլը և բարելավում լույսի տարածումը:

Huawei Smart TV V5 Max-ը համալրված է Honghu AI HDR պատկերի բարելավման տեխնոլոգիաներով, որը բարձրացնում է դիտման փորձառության որակը ինչպես մութ, այնպես էլ լուսավոր տեսարանների ժամանակ:

Հեռուստացույցն աշխատում է Huawei-ի արտադրության Honghu Swan 900 չիպսեթով՝ 8 Cortex-A73 միջուկներով և G52 MC6 GPU-ով: Այն ստացել է 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողություն։

Նորույթն արժե 9950 դոլար, վաճառքը կսկսվի սեպտեմբերի 30-ից։



© NEWS.am Medicine