16 լավագույն հավելվածներն ու խաղերը App Store-ում. Apple-ը հայտարարել է App Store Awards 2022-ի հաղթողներին

17:20    29 նոյեմբերի, 2022

Apple-ը հայտարարել է App Store Awards 2022-ի հաղթողներին։ Մրցանակաբաշխության շրջանակում որոշվել են, թե որոնք են 16 լավագույն հավելվածներն ու խաղերը, որոնք կարելի է ներբեռնել App Store-ից։

Ինչպես տեղեկացնում է ընկերությունը, հաղթող են ճանաչվել այն հավելվածները, որոնք «ոգեշնչել են օգտատերերին ավելի խորը շփում հաստատել աշխարհի հետ, ընդլայնել երևակայությունը և կապի մեջ մնալ ընկերների և սիրելիների հետ»:

Հաղթած բոլոր խաղերի և հավելվածների հեղինակները վերամշակված ալյումինից պատրաստված մրցանակներ կստանան։

Հաղթողների ցանկը հետևյալ տեսքն ունի՝

Տարվա հավելվածներ

Տարվա խաղեր

App Store-ը նաև առանձնացրել է հինգ հավելված «Մշակութային ազդեցություն» կատեգորիայի ներքո: Այս հավելվածները, խմբագիրների խոսքով, «մարդկանց կոչ են անում ուշադրություն դարձնել իրենց զգացմունքներին, սովորեցնում են անկեղծ լինել ուրիշների հետ շփումներում և առաջարկում են ըստ արժանվույն հարգել նախորդ սերունդների ժառանգությունը»:

Ինչպես տեղեկացնում է Apple-ը, App Store-ում ներկայումս տեղադրված է 1,8 միլիոն հավելված, և 175 երկրից շաբաթական ավելի քան կես միլիարդ մարդ է այցելում այն։ Միայն 2020 թ․ այս խանութում տեղադրվել և վաճառվել են 643 միլիարդ դոլարի հավելվածներ։ 



© NEWS.am Medicine