The Witcher 3. Wild Hunt-ի բարելավված տարբերակի թրեյլերը և գեյմփլեյը. ի՞նչ է փոխվել աշխարհի լավագույն խաղերից մեկում

16:44    24 նոյեմբերի, 2022

Աշխարհի լավագույն խաղերից մեկը համարվող The Witcher 3: Wild Hunt-ը շուտով էլ ավելի լավը կդառնա. լեհական CD Projekt RED ստուդիան աշխատում է խաղի վերամշակված տարբերակի վրա, որում սպասվում են «տեսողական և տեխնիկական տասնյակ բարելավումներ»։ Վերամշակված տարբերակն ավելի արագ կներբեռնվի խաղային կոնսոլների վրա, ինչպես նաև կունենա Netflix-ի սերիալներից մեկի մոտիվներով բովանդակություն։

Խաղի բարելավված տարբերակը կթողարկվի դեկտեմբերի 14-ին։ Իսկ առայժմ կարող եք դիտել նոր թրեյլերը։

Այստեղ կարող եք դիտել նաև խաղից կադրեր։

Ի՞նչ սպասել The Witcher 3. Wild Hunt-ի բարելավված տարբերակում

Խաղի մշակողները խոստացել են գրաֆիկական բարելավումներ կատարել սեղանի անհատական համակարգիչների տարբերակում, ներառյալ ճառագայթների հետագծմամբ գլոբալ լուսավորություն, էկրանի տարածության արտացոլումը բոլոր մակերեսների համար և «Ultra+» գրաֆիկական կարգավորումները և խելացի մասշտաբավորում (FSR, DLSS):

Ակնկալվում է, որ խաղային կոնսոլների համար նախատեսված տարբերակներում կբարելավեն նաև գրաֆիկայի որակը (ավելի մոտ «Ultra»-ին), PS5-ում կլինի հապտիկ հետադարձ կապի և հարմարվողական գործարկիչների աջակցություն, ինչպես նաև աշխատանքի երկու ռեժիմ.

Խաղի նոր տարբերակում նաև խոստացել են ավելացնել ֆոտոռեժիմ, առաջին դեմքից՝ հերոսի ուսից երևացող տեսարանի հնարավորություն, արագ հասանելիություն նշաններին (ինչպես ստեղնաշարի, այնպես էլ խաղային վահանակի վրա), փոքր քարտեզի վրա հարցական նշանները թաքցնելու հնարավորություն: Սպասվում են նաև գրաֆիկայի բարելավումներ՝ սաղարթը, խոտը, ամպերն ու հրեշները կդառնան էլ ավելի գեղեցիկ և իրատեսական։ Չնայած հանուն արդարության պետք է նշել, որ խաղի բնօրինակ տարբերակը առ այսօր դեռ պատշաճ որակ է ապահովում, թեև դրա թողարկումից անցել է ավելի քան յոթ տարի։

Խաղացողների խնդրանքով The Witcher 3: Wild Hunt-ի բարելավված տարբերակում կհայտնվեն նաև՝

Ինչ վերաբերում է Netflix-ի սերիալներից մեկի մոտիվներով խոստացված բովանդակությանը, այն կներառի՝

Հիշեցնենք, որ The Witcher 3: Wild Hunt-ի բարելավված տարբերակը կթողարկվի դեկտեմբերի 14-ին անհատական սեղանի համակարգիչների, PS5-ի, Xbox Series X-ի և S-ի համար որպես անվճար թարմացում նրանց համար, ովքեր արդեն ունեն բնօրինակ խաղը: Նոր տարբերակը կներառի նաև Hearts of Stone և Blood and Wine պատմությունների ընդլայնումներ։

Առաջին Witcher խաղը նույնպես կվերաթողարկվի 

CD Projekt RED-ը նաև աշխատում է իր դեբյուտային խաղի ռիմեյքի վրա, որն առաջինն է The Witcher շարքում և թողարկվել է հեռավոր 2007 թ․: Canis Majoris ծածկանունով նախագծի շրջանակում խաղն ամբողջությամբ կվերափոխվի և BioWare-ի Aurora շարժիչից կանցնի Unreal Engine 5-ի։

Արդյո՞ք փոփոխությունները կազդեն միայն խաղի գրաֆիկայի կամ խաղի և սյուժեի վրա, դեռևս հայտնի չէ: Նաև դեռ տվյալներ չկան, թե երբ պետք է սպասել թարմացված տարբերակի թողարկմանը։

Witcher Գերալտի մասին խաղերի շարքի շատ երկրպագուներ կցանկանային տեսնել նաև երկրորդ գեյմփլեյի՝ The Witcher 2: Assassins of Kings-ի թարմացված տարբերակը, որը վերջերս այդքան անարժանաբար անտեսվում է։ 



© NEWS.am Medicine