Honor 80, Honor 80 Pro և Honor Magic Vs. 3 նոր սմարթֆոն, որ արժանի են ուշադրության

12:48    24 նոյեմբերի, 2022

Honor ընկերությունը ներկայացրել է երեք նոր սմարթֆոն՝ բավականին հետաքրքիր բնութագրերով:

Honor 80-ը առաջին սմարթֆոնն է, որը հիմնված է SoC Snapdragon 782G չիպի վրա։ Այն ունի լավ տեսախցիկ՝ 160 մեգապիքսել սենսորով, 4800 մԱ/ժ մարտկոց և արժե ընդամենը 375 դոլար։

Honor 80 Pro-ն միջին դասի սպարթֆոն է՝ Snapdragon 8 Plus Gen 1 պրոցեսորով։ Այն ունի 160 մեգապիքսելանոց տեսախցիկ, որն iPhone 14-ից ավելի լավ լուսանկարներ է անում և արժե մոտ 490 դոլար:

Honor Magic Vs-ն ծալովի սմարթֆոն է՝ 5000 մԱ/ժ մարտկոցով, որն ապահովում է երկար ավտոնոմ աշխատանք։ Այն արժե, սակայն, շատ ավելի, քան առաջին երկուսը:

Բոլոր երեք հեռախոսներն աշխատում են նորագույն MagicOS 7.0 ծրագրակազմով՝ հիմնված Android 13-ի վրա։

Honor 80

Honor 80-ն աշխարհում առաջին սմարթֆոնն է, որը հիմնված է Qualcomm Snapdragon 782G պրոցեսորի վրա, որը 6 նմ-ով աշխատող չիպ է:

CPU-ն ունի հետևյալ կոնֆիգուրացիան՝

Ինչ վերաբերում է GPU-ին, ապա այստեղ այն Adreno 642L է:

Honor-80

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկն ունի 160 մեգապիքսելանոց սենսոր։ Սենսորի օպտիկական ձևաչափը 1/1,56 դյույմ է, ոսպնյակի բացվածքը՝ F/1,8, OIS չկա: Կա նաև 8 մեգապիքսելանոց սենսոր, որն աշխատում է գերլայնանկյուն ոսպնյակի հետ համատեղ, ինչպես նաև 2 մեգապիքսելանոց սենսորով մոդուլ՝ մակրոլուսանկարչության համար։ Առջևի տեսախցիկը հագեցած է 32 մեգապիքսելանոց սենսորով։

Honor 80-ն ունի նաև 6,67 դյույմանոց OLED էկրան՝ 2400 x 1080 պիքսել լուծաչափով և 120 Հց թարմացման արագությամբ: Ընդորում, հեռախոսի հաստությունը կազմում է ընդամենը 7,7 մմ, իսկ քաշը՝ 180 գրամ։

Մարտկոցի հզորությունը 4800 մԱ/ժ է, կա 66 Վտ լարով լիցքավորման աջակցություն։

Honor 80-ի բազային տարբերակը թողարկվում է 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ և արժե 375 դոլար: Կան նաև ավելի թանկ տարբերակներ՝ 12/256 ԳԲ՝ 420 դոլարով և 12/512 ԳԲ՝ 460 դոլարով։

Honor 80 Pro

Միջին բյուջետային հեռախոսների մեջ առաջատար Honor 80 Pro տեսախցիկ-հեռախոսը ընկերության ամենահետաքրքիր նորույթներից մեկն է: Ենթադրվում է, որ այս սմարթֆոնն ավելի լավ է նկարում, քան iPhone 14-ը, և դրան կարող է նպաստել նաև նրա օգտագործած Super RAW HDR 2.0 տեխնոլոգիան:

Այն ուշադրության է արժանի հիմնականում 160 մեգապիքսելանոց սենսորով տեսախցիկի շնորհիվ, որի պիքսելները կարող են միավորվել 4 կամ 16 խմբերի մեջ՝ ավելի շատ լույս կլանելու համար: Առաջին դեպքում պատկերի լուծաչափը կլինի 40 մեգապիքսել, երկրորդում՝ 10 մեգապիքսել։ Ոսպնյակի բացվածքը F/1.8 է, հիմնական մոդուլում օպտիկական կայունացման ֆունկցիա չկա:

Honor-80-Pro

Երկրորդ սենսորը 50 մեգապիքսելանոց է. դրա օգնությամբ կարելի է մակրո կադրեր անել (ֆոկուսի հեռավորությունը՝ սկսած 2,5 սմ-ից) և նկարել գերլայն ֆորմատի լուսանկարներ։

Երրորդ սենսորը 2 մեգապիքսելանոց է:

Առջևի տեսախցիկն ունի երկու սենսոր՝ 50 և 2 մեգապիքսելանոց։

Honor 80 Pro-ի էկրանը 6,78 դյույմանոց կոր AMOLED է՝ 2700 x 1224 պիքսել լուծաչափով, 120 Հց կադրերի հաճախականությամբ և 1920 ՄՀց PWM հաճախականությամբ:

Սմարթֆոնն աշխատում է Snapdragon 8 Plus Gen 1 ֆլագմանային մեկ չիպային համակարգով:

Մարտկոցի հզորությունը 4800 մԱ/ժ է, ունի 66 Վտ լարով արագ լիցքավորման աջակցություն: Նույնիսկ այդքան մեծ մարտկոցի դեպքում հեռախոսի հաստությունը կազմում է ընդամենը 7,8 մմ, իսկ քաշը՝ 188 գրամ։

8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ բազային տարբերակն արժե 490 դոլար: Կան նաև 12/256 ԳԲ՝ 530 դոլարով և 12/512 ԳԲ՝ 575 դոլարով տարբերակներ:

Honor Magic Vs

Honor Magic Vs-ը ևս մեկ հետաքրքիր սմարթֆոն է, որը ծալվող սմարթֆոնների շարքում արդեն անվանում են լավագույն ավտոնոմ աշխատանք ունեցող հեռախոսը։

Honor Magic Vs-ն ունի երկու տարրից բաղկացած մարտկոց՝ մեկական կորպուսի յուրաքանչյուր կեսում: Մարտկոցի ընդհանուր հզորությունը 5000 մԱ/ժ է, իսկ լիցքավորման առավելագույն հզորությունը, ինչպես նախորդ երկու սմարթֆոնների դեպքում, 66 վտ է։

Ըստ արտադրողի, նույն ռեժիմներում աշխատելու դեպքում Honor Magic Vs-ը 2,2 անգամ ավելի երկար է աշխատում, քան Samsung Galaxy Z Fold4-ը, և նույնիսկ 1,7 անգամ ավելի երկար, քան iPhone 14 Pro-ն։

Հեռախոսի հաստությունը բացված ժամանակ ընդամենը 6,1 մմ է, ծալված ժամանակ՝ 12,9 մմ։ Այն կշռում է 261-267 գրամ՝ կախված տարբերակից։

Honor-Magic-Vs

Դրսի OLED էկրանի անկյունագիծը 6,45 դյույմ է, լուծաչափը՝ 2560 x 1080 պիքսել, կադրերի թարմացման հաճախականությունը՝ 120 Հց, լույսի առավելագույն պայծառությունը՝ 1200 քդ/քմ։ Ներքին էկրանն ունի նաև OLED վահանակ, սակայն կադրերի թարմացման արագությունն ավելի ցածր է՝ 90 Հց, լուծաչափը՝ 2272 x 1984 պիքսել, PWM հաճախականությունը՝ 1920 ՄՀց։ Honor Magic Vs-ի էկրանը նախատեսված է 400,000 անգամ բացելու և փակելու համար:

Սմարթֆոնը հիմնված է SoC Snapdragon 8 Plus Gen 1-ի վրա, ունի առջևի երկու տեսախցիկ՝ 16 մեգապիքսել սենսորներով։ Հիմնական տեսախցիկի սենսորը Sony IMX800-ն է՝ 54 մեգապիքսել լուծաչափով։ Ուլտրալայն ոսպնյակի մոդուլն ունի 50 մեգապիքսելանոց սենսոր, մինչդեռ 8 ​​մեգապիքսելանոց սենսորով մոդուլը պատասխանատու է երեք անգամ օպտիկական խոշորացման համար:

Honor Magic Vs 8 ԳԲ օպերատիվ ֏ 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակն արժե 1050 դոլար, 12/256 ԳԲ տարբերակ՝ 1115 դոլար, իսկ 12/512 ԳԲ տարբերակ՝ 1255 դոլար: Գոյություն ունի նաև Honor Magic Vs Ultimate Edition տարբերակ՝ 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, որը գնահատել են 1520 դոլար։  



© NEWS.am Medicine