«ՕՀՄ Էներջի». արեւային ինովացիոն լուծումներն արդեն Հայաստանում են

14:29    22 նոյեմբերի, 2022

Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ. 1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով:

Արևային կայանների արտադրողականությունը վահանակների տեսանկյունից կախված է երեք հիմնական կարևոր եղանակային պայմաններից, որոնք են՝

Ընդ որում՝ քանի որ ՀՀ տարածքում առկա են կլիմայի գրեթե բոլոր տարատեսակները` չոր մերձարևա­դարձայինից մինչև ցուրտ բարձրլեռնային, ապա ավելի բարձր է արտադրողականությունը մաքուր օդի, ավելի ցածր ջերմաստիճանի և արևային բարձր ինտենսիվության միաժամանակյա ապահովման պայմաններում․ դա է պատճառը ելքային մեծ արտադրողականության և ավելի մեծ եկամուտների, որով էլ պայմանավորված է նաև տեղական և դրսի ներդրողների մեծ հետաքրքրվածությունն այս ոլորտում։

OHM-energy-1

«ՕՀՄ ԷՆԵՐՋԻ». Հին էներգետիկ համակարգերի վերջ եւ վերականգնվող էներգետիայի սկիզբ

«ՕՀՄ ԷՆԵՐՋԻ» ընկերության հիմնադրման նախադրյալները ձևավորվել են դեռևս 2004-ից, երբ ուսանողական տարիներին հիմնադիրներ Գեւորգ Հախվերդյանը, Սեւակ Գեւորգյանը եւ Հրանտ Գնունին նոր սկսում էին ծանոթանալ էներգետիկ ոլորտի հիմնախնդիրներին և հասկացան, որ ունեն իրենց մեծ անելիքն այս ոլորտում։

Արդեն իսկ 2008-ից նրանք իրականացնում էին լաբորատոր հետազոտություններ և գրում գիտական հոդվածներ՝ հիմնական շեշտը դնելով վերականգնվող էներգետիկայի ոլորտի վրա։ Իսկ արդեն 2016-ին հասունացել էր գիտական և գործնական փորձը բիզնեսի ասպարեզ բերելու պահը, և «ՕՀՄ Էներջի» ընկերության հիմնադրումը չուշացավ։

Ընկերության տեսլականն է.

«Արժևորելով որակը՝ ապահովել այնպիսի առաջընթաց, որը բնապահպանական խնդիրների ներդաշնակեցման և հավասարակշռման միջոցով կերաշխավորի ներկա և ապագա սերունդների կայուն զարգացումը»:

OHM-energy-2

Ինչու՞ «ՕՀՄ Էներջի»։ Նախ «ՕՀՄ Էներջի» ընկերության համահիմնադիրները, լինելով էլեկտրաէներգետիկական համակարգերի ոլորտում գործունեություն ծավալող անձինք, այդ թվում՝ էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման, դրանց կառավարման, ավտոմատացման, պաշտպանական համակարգերի, ջերմային մասի, ինչպես նաև էներգետիկայի տնտեսագիտության և բնապահպանության ոլորտում, շեշտը դրեցին ընդհանուր էներգետիկական լուծումներ ստեղծելու, դրանց մեթոդների բարելավման և կիրառման վրա, իսկ գերմանացի ֆիզիկոս Օհմի օրենքը ֆիզիկայի ֆունդամենտալ օրենքներից է, որն օգտագործվում է գրեթե ամենուր։

Բացի դրանից, Միավորների միջազգային համակարգի էլեկտրական դիմադրության միավորը Օհմն է՝ ի պատիվ Գեորգ Օհմ-ի, իսկ սիմվոլը՝ Ω։ Ի դեպ, ընկերության լոգոյի հիմքում էլ ընկած է օմեգա սիմվոլը, որն այս դեպքում արտացոլում է արևի և վահանակի կոմբինացիան։ Այսպիսով՝ ընտրելով «ՕՀՄ Էներջի» անունը՝ փորձել են արտահայտել ընկերության հիմնական գաղափարները ոչ միայն արևային, այլև ընդհանուր էներգետիկական լուծումների մեջ։

Բացի դրանից, լոգոն բնութագրում է օմեգա («Ω») խորհրդանիշը, որը, ըստ լատինական ծագման, հաճախ, նշանակում է ինչ-որ բանի վերջը. այս դեպքում՝ հին էներգետիկ համակարգերի վերջ և վերականգնվող էներգետիայի սկիզբ:

Արեւային կայանների բաղադրիչ տարրերը եւ դրանց կարեւորությունը համակարգի անխափան աշխատանքի համար

Եթե խոսում ենք ցանցային արևային կայանների մասին, ապա պետք է առանձնացնել արևային վահանակները և կերպափոխիչները։ Իհարկե, կարևոր են նաև կրող կոնստրուկցիաները, ավտոմատիկան և պաշտպանական սարքավորումները, կայանի նախագծի առկայությունը, հողանցման կոնտուրը և այլն։

Ինչ վերաբերում է վահանակներին, ապա պետք է նշել, որ վատ որակի պանելները հանգեցնում են կայանի արտադրողականության նվազմանը։ Սա ֆինանսական տեսանկյունից, իսկ տեխնիկական տեսանկյունից վատ որակի հումքից պատրաստված վահանակները կարող են առաջացնել hot-spot կոչվող երևույթները, որոնք պատճառ են հրդեհների առաջացման և  նվազեցնում են կայանի անվտանգության մակարդակը։

OHM-4

Տեխնիկապես կայանի սիրտն են համարվում արևային կերպափոխիչները։ Եվ քանի որ «Օհմ Էներջի» ընկերության հիմքում դրված է բացառապես բարձր որակի ապրանքների կիրառումը, ապա, «ՕՀՄ»-ի փորձագետներն առաջարկում են համաշխարհային «Huawei» ընկերության կերպափոխիչները՝ որպես բարձրակարգ և անվտանգ արևային լուծումներ։ Բացի դրանից, «Huawei» ընկերությունը «Օհմ Էներջի»-ի հետ համատեղ Հայաստանում արդեն առաջարկում են նորարարական սմարթ լուծումներ թիրախային բոլոր սեգմենտների համար, այդ թվում՝ հիբրիդ համակարգերի կիրառում նույնիսկ եթե էլեկտրացանցից ունեք անջատումներ։

Քանի որ արևային կայանից արտադրված էլեկտրաէներգիայից անմիջապես սնվում են Ձեր տան կամ օբյեկտի էլեկտրական սարքերը, ապա կայանից առաքվող էլեկտրաէներգիայի որակն անմիջապես ազդում է այդ սարքերի աշխատանքի վրա։ Իսկ ելքային էլեկտրաէներգիայի որակի պատասխանատուն գլխավորապես համարվում է հենց ինվերտորը։ «Huawei» ինվերտորները զինված են անհրաժեշտ բոլոր պաշտպանական սարքավորումներով և ավտոմատիկայով, որոնք համապատասխանում են միջազգային և տեղական բոլոր ստանդարտներին, իսկ այս տեսակի կերպափոխիչների կիրառումը զերծ կպահի Ձեր արևային ֆոտոէլեկտրական համակարգը մի շարք խնդիրներից՝

OHM-energy-5



© NEWS.am Medicine