Ինչպե՞ս են հաքերներն օգտագործում հանրային Wi-Fi կետերը այլոց տվյալներին հասանելիություն ստանալու համար և ինչպե՞ս պաշտպանվել նրանցից

14:07    30 ապրիլի, 2024

Օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում և հասարակական այլ վայրերում հանրային Wi-Fi կետերից օգտվելը մի շարք վտանգներ է պարունակում, քանի որ հաքերները հաճախ են այդ կետերն օգտագործում այլոց անձնական տվյալներին և գաղտնաբառերին հասանելիություն ստանալու համար։

Դրա համար նրանք կարող են օգտագործել տարբեր մեթոդներ, ինչպիսիք են.

Այս վտանգներից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում խուսափել հանրային Wi-Fi ցանցերին միանալուց գաղտնի գործողություններ կատարելու ժամանակ, ինչպիսիք են առցանց բանկինգը կամ անձնական օգտահաշիվներ մուտք գործելը:

Եթե ​​հանրային Wi-Fi-ի օգտագործումն անհրաժեշտ է, ապա խորհուրդ է տրվում օգտագործել վիրտուալ մասնավոր ցանց (VPN)՝ ձեր ինտերնետային տրաֆիկը գաղտնագրելու և ձեր տվյալներն անվտանգ պահելու համար:

Բացի դրանից՝ սարքերը և ծրագրաշարը պարբերաբար թարմացնելը ևս կարող է օգնել՝ նվազեցնելու տվյալների արտահոսքի վտանգը:



© NEWS.am Medicine