Որո՞նք են աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնները

16:17    12 ապրիլի, 2024

2023-ի չորրորդ եռամսյակի տվյալներով՝ աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոններն են iPhone 15-ը, iPhone 13-ը և Samsung Galaxy S23 FE-ն, այս մասին տեղեկացնում է չինական Chaodian վերլուծական ընկերությունն իր պատրաստած զեկույցում։

2023-ի վերջին երեք ամիսներին Apple-ը վաճառել է 5,3 մլն iPhone 15 և 2,4 մլն iPhone 13: Samsung Galaxy S23 FE-ը վաճառվել է 2,2 մլն միավոր: Լավագույն հնգյակում ներառվել են նաև iPhone 14 և Galaxy S23 հիմնական մոդելները՝ համապատասխանաբար 1,9 մլն սմարթֆոն և 1,7 մլն միավոր արդյունքով։

Շարքը լրացնում են՝

Chaodian-ի զեկույցում նշվում է, որ այս վերլուծությունը վերաբերում է միայն 600-ից 800 դոլար գնային միջակայքում գտնվող սմարթֆոններին:



© NEWS.am Medicine