Ո՞ր նշաններից կարելի է հասկանալ, որ ձեր հեռախոսում վնասակար հավելված կա

20:42    22 փետրվարի, 2024

Երբեմն վնասակար հավելվածներն առհասարակ իրենց ներկայության մասին զգացնել չեն տալիս, բայց երբեմն դրանց առկայության մասին կարելի է կասկածել՝ դատելով որոշակի «ախտանիշներից»:

ՏՏ փորձագետ Սերգեյ Լիպովը կարծում է, որ հավելվածի անկայուն աշխատանքը կարող է նշաններից մեկը լինել այն մասին, որ հավելվածը վնասակար է։

Եթե ​​հավելվածը մշտապես ցուցադրում է նյարդայնացնող գովազդներ և հղումներ դեպի կասկածելի կայքեր կամ անհայտ ծրագրավորողների պատրաստած այլ հավելվածներ, ապա դա ևս զգուշանալու պատճառ է:

Իսկ եթե ​​հեռախոսն սկսում է հաղորդագրություններ ուղարկել առանց օգտատիրոջ իմացության, դա արդեն մտահոգվելու շատ լուրջ պատճառ է։

Պետք է նաև ուշադրություն դարձնել հավելվածի մասին օգտատերերի ակնարկներին. եթե նրանք բողոքում են հավելվածի տարօրինակ պահվածքից, անձնական տվյալներին մուտք ստանալու անսպասելի հարցումներից և այլ կասկածելի գործողություններից, նույնիսկ եթե այդ հավելվածն իրեն «լավ է պահում», ամեն դեպքում դա մտածելու առիթ է, որպեսզի այն ջնջեք, կարծում է Լիպովը։

Ի՞նչ այլ նշաններ կարող են վկայել ձեր հեռախոսում վնասակար հավելվածի առկայության մասին:

NEWS.am Tech-ը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նաև հետևյալ նշաններին.

Եթե ​​այս բոլոր խնդիրները հայտնաբերվեն, խորհուրդ է տրվում հեռացնել կասկածելի հավելվածը և սկանավորել հեռախոսը հակավիրուսային ծրագրերով։ Կարող եք նաև դիտարկել ձեր հեռախոսը գործարանային վիճակի բերելը, եթե խնդիրը չվերանա բոլոր տարօրինակ հավելվածները ջնջելուց և հակավիրուսային միջոցներով սկանավորելուց հետո:



© NEWS.am Medicine