Ի՞նչ անել, եթե ձեր iPhone-ը ջուրն եք գցել

17:31    16 փետրվարի, 2024

Ի՞նչ պետք է անել, եթե ձեր iPhone-ն ընկել է ջուրը կամ պարզապես սմարթֆոնի էկրանին տեսել եք նախազգուշացում, որ սարքում հեղուկ է հայտնաբերվել: Apple-ը թարմացրել է իր կայքը և ներկայացրել այս իրադրության վերաբերյալ որոշ խորհուրդներ։

Թեև ընդունված է, որ եթե սմարթֆոնն ընկել է ջուր, ապա պետք է չորացնել վարսահարդարիչով կամ դնել բրնձի մեջ, Apple-ը խորհուրդ է տալիս չանել նման բաներ։

Եվ ահա, թե ինչ է խորհուրդ տալիս ընկերությունը․

Ըստ Apple-ի, եթե iPhone-ի միակցիչի մեջ ջուր է լցվել, պետք է միակցիչն ուղղել դեպի ներքև և ձեռքով թեթև հարվածել հեռախոսին, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս թափվի։

Այնուհետև խորհուրդ է տրվում սմարթֆոնը դնել լավ օդափոխվող, չոր սենյակում և սպասել, մինչև այն բնական ճանապարհով չորանա։ Խորհուրդ է տրվում սպասել առնվազն 30 րոպե, նախքան կփորձեք լիցքավորել սմարթֆոնը կամ միացնել պարագաներ, ինչպիսիք են ականջակալները:

Եթե ​​էկրանին դեռ հայտնվում է բացականչական դեղին նշանը, դա նշանակում է, որ միակցիչի մեջ դեռ հեղուկ կա, և սմարթֆոնը պետք է թողնել օդափոխվող տեղում, որպեսզի ամբողջությամբ չորանա։

Եթե ​հեռախոսն ամբողջովին չորացել է, բայց դեռ չի լիցքավորվում, խորհուրդ է տրվում անջատել լիցքավորիչը և փորձել այն միացնել ավելի ուշ:



© NEWS.am Medicine