ԿԲ-ը քննարկում է կազմակերպում կրիպտոակտիվների ոլորտում նախատեսվող կարգավորման մոտեցումների վերաբերյալ

15:53    14 փետրվարի, 2024

Կենտրոնական բանկը կրիպտոակտիվների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին հրավիրում է քննարկման՝ ոլորտում նախատեսվող կարգավորման մոտեցումների վերաբերյալ:

Քննարկման ընթացքում Կենտրոնական բանկը կներկայացնի ոլորտի կարգավորման ընդհանուր մոտեցումները, կլսի քննարկման մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները:

Քննարկմանը մասնակցելու հայտ ներկայացնելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։

Քննարկման վայրի և ժամկետի մասին Կենտրոնական բանկը հավելյալ կտեղեկացնի:

 

 



© NEWS.am Medicine