Երկրին է մոտենում այս տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը. ինչպե՞ս պաշտպանվել այս երևույթի ժամանակ

09:44    13 փետրվարի, 2024

Երկրին է մոտենում տարեսկզբից ի վեր ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որն իր ուժգնության առավելագույն կետին կհասնի փետրվարի 13-ի առավոտյան, սակայն գեոմագնիսական անոմալիայի հետևանքները կզգացվեն ևս մեկ օր։ Ի՞նչ կարելի է անել և ի՞նչ չի կարելի անել մագնիսական փոթորիկների ժամանակ։

Մագնիսական փոթորիկներ

Փետրվարի 13-ին Երկիրը ծածկելու է G1 դասի մագնիսական փոթորիկը: Դրա պատճառը Արեգակի վրա հզոր բռնկումն է, որը գիտնականներն արձանագրել են մի քանի օր առաջ։ Նման բնական երևույթները կարող են զգալի վտանգ ներկայացնել, քանի որ դրանք կարող են միջամտություն առաջացնել էլեկտրոնային համակարգերի և ենթակառուցվածքների աշխատանքին, ինչպես նաև վատթարացնել եղանակից կախված մարդկանց ինքնազգացողությունը: Տեղի կունենա գեոմագնիսական ֆոնի փոփոխություն, որն իր գագաթնակետին կհասնի այսօր առավոտյան, սակայն փոթորկի հետևանքներն այդքան արագ չեն մարի. գեոմագնիսական իրավիճակի վատթարացումը կզգացվի մինչև փետրվարի 14-ի երեկո, տեղեկացնում է Life.ru-ն։

Մագնիսական փոթորիկների դասակարգման մեջ ընդհանուր առմամբ կա հինգ մակարդակ՝ G1-ից մինչև G5: Ենթադրվում է, որ թույլ փոթորիկը կարող է փոքր խափանումներ առաջացնել էներգահամակարգերի աշխատանքում, ինչպես նաև ազդել թռչունների և կենդանիների միգրացիայի ուղիների վրա: Ուժեղ փոթորիկները հանգեցնում են կարճ ալիքների կապի և նավիգացիոն համակարգերի խափանումների, ինչպես նաև արդյունաբերական ցանցերում լարման խափանումների:

forecast.JPG (66 KB)

Ի՞նչ են ասում բժիշկները մագնիսական փոթորիկների մասին

Բժիշկները զգուշացնում են, որ թեև մագնիսական փոթորիկների ազդեցությունը մարդու առողջության վրա ապացուցված չէ, գեոմագնիսական իրավիճակի վատթարացումը անհասկանալիորեն ազդում է քրոնիկական հիվանդություններով և սրտանոթային համակարգի հիվանդություններով մարդկանց ինքնազգացողության վրա։ Ցածր ճնշում, անեմիա, բրոնխիալ ասթմա և նախկինում կոտրվածքներ ունեցած մարդիկ նույնպես հաճախ դժգոհում են տհաճ ախտանիշներից։

Արևային բռնկումները սովորաբար ազդում են ոչ միայն հիպերտոնիկ կամ սրտանոթային հիվանդություններով հիվանդների վրա, այլև իմունային ֆունկցիայի խանգարումներ, նյարդային համակարգի հիվանդություններ և հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց վրա։

Ի՞նչ անել մագնիսական փոթորկի ժամանակ 

Մագնիսական փոթորկի դեպքում մասնագետները հետևյալ խորհուրդներն են տալիս։



© NEWS.am Medicine