AI Accent Localization. Krisp-ը ներկայացնում է նոր պրոդուկտ, որը թույլ է տալիս հնդկական ակցենտը ամերիկյանի վերածել

10:17    28 դեկտեմբերի, 2023

Krisp ընկերությունը ներկայացնում է նոր պրոդուկտ, որը թույլ է տալիս հնդկական ակցենտը իրական ժամանակում ամերիկյանի վերածել: Այն կարող է հատկապես օգտակար լինել զանգերի կենտրոնների համար` վերացնելով լեզվական խոչընդոտները աշխատակիցների եւ հաճախորդների միջեւ եւ նպաստելով ավելի արդյունավետ հաղորդակցմանը:

AI Accent Localization-ը նաև հեղափոխում է հաճախորդների սպասարկումը ընկերությունների համար՝ վերացնելով ակցենտների հետ կապցած թրեյնինգներ անցկացնելու անհրաժեշտությունը:

«Կրիսպի հետազոտական թիմը վերջին մեկ տարում կենտրոնացրել էր ակցենտի թարգմանության տեխնոլոգիայի ստեղծման վրա։

Առաջինը շուկա ենք հանում հնդկական ակցենտից ամերիկյան ակցենտ:

Ի դեպ Կրիսպի թիմը նախագծի ընթացքում հասցրել է ձայնագրել և թեսթավորել տեխնոլոգիան մեզ հանդիպած բոլոր հնդիկների հետ», — գրել է իր ֆեյսբուքյան էջում Krisp-ի համահիմնադիր եւ նախագահ Արտավազդ Մինասյանը։

Ահա թե ինչպես է AI Accent Localization-ը գործնականում աշխատում.



© NEWS.am Medicine