Ինչպե՞ս հայտնաբերել սմարթֆոնում առկա լրտեսող ծրագիրը․ 3 խորհուրդ փորձագետից

19:11    28 նոյեմբերի, 2023

Թվային տնտեսության լիգայի տեղեկատվական անվտանգության փորձագետ Վիտալի Ֆոմինը երեք խորհուրդ է ներկայացրել այն մասին, թե ինչպես հայտնաբերել լրտեսող ծրագրերը սմարթֆոնում։

Այս մեթոդները կարող են օգնել օգտատերերին բացահայտելու լրտեսող ծրագրերն իրենց շարժական սարքերում՝ ապահովելով անվտանգության լրացուցիչ շերտ: Կարևոր է նշել, որ ծրագրային ապահովման կանոնավոր թարմացումները և ուշադիր մոտեցումը հավելվածների տեղադրմանը նույնպես կարևոր դեր են խաղում տեղեկատվական անվտանգության սպառնալիքները կանխելու գործում:

Հարկ է նշել, սակայն, որ կան նաև լրտեսող ծրագրեր, որոնց առկայությունը ձեր սմարթֆոնում հայտնաբերել գրեթե անհնար է, համենայնդեպս նման մեթոդները հասանելի չեն սովորական օգտատերերին։ Այդպիսի ծրագրերից է, օրինակ, Pegasus-ը: Այս ծրագրի կիրառմամբ հնարավոր է «գողանալ» գրեթե ցանկացած տեղեկություն, քանի որ «հաճախորդը» ստանում է լիարժեք մուտք դեպի զոհի հեռախոս: Միևնույն ժամանակ Pegasus-ով վարակված հեռախոսը չի գերտաքանում, չի «կախում» և ի հայտ չի գալիս վարակի մասին վկայող որևէ այլ «ախտանիշ»: Ավելին, պարտադիր չէ, որ տուժողը սեղմի վիրուսային հղումների վրա կամ ընդհանրապես որևէ բան անի, որպեսզի ծրագիրը ներթափանցի նրա հեռախոս։

Սակայն քանի որ այս ծրագիրը շատ թանկ է և ոչ բոլորին է հասանելի, սովորաբար այն գնում են տարբեր երկրների կառավարություններ իրենց կամ այլ երկրի որոշ քաղաքացիների լրտեսելու համար: Ադրբեջանը, օրինակ, Pegasus-ն օգտագործում է սեփական քաղաքացիներին լրտեսելու համար և որպես կիբեռզենք Հայաստանի դեմ։



© NEWS.am Medicine