Microsoft-ը Windows 11-ի նոր շտկում է թողարկել, որում, սակայն, նոր սխալներ են հայտնաբերվել

22:20    20 նոյեմբերի, 2023

Windows 11 օպերացիոն համակարգի վերջին թարմացումը (KB5032190), որը նախատեսված էր բազմաթիվ սխալներ շտկելու համար, պարզվում է՝ իր հերթին նոր խնդիրների և սխալների աղբյուր է: Որոշ օգտատերեր, որոնք ստացել են թարմացումը, Reddit ֆորումում սկսել են դժգոհություն հայտնել՝ վկայակոչելով հետևյալ խնդիրները՝

Microsoft-ն արդեն տեղյակ է անհետացող պատկերակների հետ կապված այս խնդրի մասին, քանի որ նմանատիպ խնդիր հայտնաբերվել էր նաև Windows 11 Moment 4 նախորդ թարմացման մեջ: Չնայած այն շտկվել է Windows 11 Canary բետա տարբերակում, սակայն հստակ ժամանակացույց չի տրամադրվել, որ շտկում կթողարկվի նաև կայուն տարբերակի համար:

Այս պահին պատկերակների և Taskbar-ի տողի ֆունկցիոնալությունը վերականգնելու միակ ժամանակավոր լուծումը համակարգչի վերագործարկումն է կամ File Explorer պրոցեսը վերագործարկելը:



© NEWS.am Medicine