Հայտնի են Game Awards 2023-ի հավակնորդները. Baldur’s Gate 3-ը և Alan Wake II-ը հավակնում են 8 մրցանակի

18:27    14 նոյեմբերի, 2023

Արդեն հայտնի են խաղային արդյունաբերության ամենակարևոր իրադարձություններից մեկի՝ The Game Awards 2023-ի հավակնորդները։ Արարողության հաղորդավար Ջեֆ Քեյլին հատուկ հեռարձակման ժամանակ խոսել է այն մասին, թե որ խաղերն են պայքարելու 2023-ի լավագույնի կոչման համար։

Այս տարի առաջատարներն ու ֆավորիտներն են Larian Studios-ի ֆենթեզի ժանրի Baldur's Gate 3 դերային խաղը և Remedy Entertainment-ի Alan Wake II արկածային սարսափ խաղը, որոնք հավակնում են ութ մրցանակի։

Marvel's Spider-Man 2 սուպերհերոսների մարտախաղն առաջադրված է յոթ անվանակարգերում, իսկ ռիթմային էքշըն ժանրի Hi-Fi Rush-ը, Super Mario Bros․ Wonder և The Legend of Zelda: Tears of the Kingdom պլատֆորմային խաղերը հավակնում են հինգ անվանակարգի:

The Game Awards 2023-ի տարվա լավագույն խաղի կոչման համար կպայքարեն Alan Wake II, Baldur’s Gate 3, Marvel’s Spider-Man 2, Super Mario Bros. Wonder խաղերն ու The Legend of Zelda: Tears of the Kingdom մարտախաղը՝ Resident Evil 4-ի ռիմեյքի հետ միասին։

Նշենք, որ The Game Awards 2023-ի հավակնորդներին հայտարարելու հետ միաժամանակ արարողության պաշտոնական կայքում բացվել է քվեարկության էջ․ արդյունքների վրա կարող են ազդել ինչպես ժյուրին (90%), այնպես էլ երկրպագուները (10%)։

Game Awards 2023-ի հեռարձակումը կմեկնարկի դեկտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 4:30-ին։

The Game Awards 2023-ը ներկայացնում է 31 անվանակարգ։ Ահա դրանցում հաղթանակի համար պայքարող խաղերի ամբողջական ցանկը.

Տարվա խաղ

Լավագույն մարտախաղ

Լավագույն արկածային էքշն

Լավագույն դերային խաղ

Լավագույն մարտ

Լավագույն ռազմավարություն / Լավագույն սիմուլյատոր

Լավագույն սպորտային/մրցարշավային խաղ

Լավագույն մուլտիփլեյեր

Լավագույն խաղ ամբողջ ընտանիքի համար

Լավագույն VR/AR խաղ

Լավագույն բջջային խաղ

Լավագույն աջակցություն

Համայնքի լավագույն աջակցություն

Լավագույն դեբյուտային անկախ խաղ

Լավագույն անկախ խաղ

Լավագույն ռեժիսորական աշխատանք

Լավագույն պատմույթ

Լավագույն վիզուալ ոճ

Լավագույն սաունդթրեք

Լավագույն դերասանական խաղ



 Խաղեր ազդեցության համար (խաղեր սոցիալական կարևոր ենթատեքստով)

Մատչելիության լավագույն նորարարություն

Լավագույն ձայնային ուղեկցում

Լավագույն ադապտացիա

Ամենասպասված խաղ

Լավագույն կիբեռսպորտային խաղ

Լավագույն կիբեռսպորտսմեն

Լավագույն կիբեռսպորտային թիմ

Լավագույն կիբեռսպորտային իրադարձություն

Լավագույն կիբեռսպորտային մարզիչ

Լավագույն բլոգեր



© NEWS.am Medicine