Ի՞նչ տեսք կունենա Samsung Galaxy S24 Ultra-ն (լուսանկար)

10:15    13 նոյեմբերի, 2023

Ice Universe մականունով հայտնի ինսայդերը գաղտնազերծել է առաջիկայում թողարկվելիք Samsung Galaxy S24 Ultra առաջատար սմարթֆոնի դիզայնը՝ X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter) հրապարակելով դրա ճշգրիտ ռենդերային լուսանկարները:

«Ասացեք, անհամբեր սպասո՞ւմ եք Samsung Galaxy S24 Ultra-ի թողարկմանը: Սրանք սմարթֆոնի առավելագույն ճշգրիտ ռենդերներն են»,- գրել է նա։

Samsung Galaxy S24 Ultra render 1.jpg (166 KB)

Ռենդերներում երևում է, որ Samsung Galaxy S24 Ultra-ն էկրանի շուրջը կունենա բարակ և սիմետրիկ շրջանակ, ինչպես նաև ավելի փոքր կտրվածք առջևի տեսախցիկի համար։ Նշվում է, որ սմարթֆոնը կհամալրվի հարթ էկրանով՝ առանց կոր եզրերի, ինչով էլ սմարթֆոնը կտարբերվի նախորդ մոդելներից։

Ice Universe-ն ասել է, որ ինքն արդեն անձամբ է տեսել սարքը և պնդում է, որ Samsung Galaxy S24 Ultra-ի դիզայնը «դուր կգա յուրաքանչյուր տղամարդու»: Իրականում, ասել է նա, սմարթֆոնը նույնիսկ ավելի լավ է տեսք ունի, քան լուսանկարներում։

Samsung Galaxy S24 Ultra render 2.jpg (457 KB)

Samsung Galaxy S24 Ultra-ն առաջիկայում թողարկվելիք Samsung Galaxy S24 շարքի թոփ մոդելն է, շարքը ներառում է նաև Galaxy S24 և S24+ սմարթֆոնները: Ակնկալվում է, որ Galaxy S24 շարքը կներկայացվի 2024-ի հունվարին:



© NEWS.am Medicine