Ջեյմս Ուեբը բացահայտում է վաղ Տիեզերքի պայծառ գալակտիկաների առեղծվածը

21:10    5 հոկտեմբերի, 2023

Վաղ տիեզերքի պայծառ գալակտիկաները կարող են լինել աստղերի ինտենսիվ ձևավորման արդյունք, այլ ոչ թե տիեզերագիտության ստանդարտ մոդելի ձախողում: Այս հետաքրքիր եզրակացությանն են հանգել Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի (JWST) հետ աշխատող գիտնականները:

Ջեյմս Ուեբի հայտնաբերած պայծառ գալակտիկաները կարող են պայմանավորված լինել աստղերի ինտենսիվ ձևավորման պոռթկումներով: Այս հայտնագործությունները ուղղում են Տիեզերքի վաղ դարաշրջաններում գալակտիկաների զարգացման և դրանց պայծառության վերաբերյալ ստանդարտ պատկերացումները:

Երբ JWST տիեզերական աստղադիտակը սկսեց դիտել 2022 թվականի ամռանը, այն արագ հայտնաբերեց բարձր կարմիր տեղաշարժերով գալակտիկաները, ինչը նշանակում է, որ դրանք գոյություն են ունեցել Տիեզերքի վաղ փուլերում: Բայց պարզվեց, որ դրանք ավելի պայծառ են, քան կանխատեսում էր տիեզերագիտության ստանդարտ մոդելը, ինչը հարցեր է առաջացնում այս մոդելի ճիշտության վերաբերյալ:

Հետազոտողները, ովքեր ստեղծել են այս գալակտիկաների ծննդյան և աստղերի ձևավորման գործընթացի համակարգչային մոդելավորումները, եկել են հետևյալ եզրակացությունների.

Այս հայտնագործությունները ավելի լավ պատկերացում են տալիս, թե ինչպես են գալակտիկաները առաջացել վաղ տիեզերքում, և փոխում են մեր պատկերացումն այն մասին, թե ինչպես կարող էին գալակտիկաներն այդքան վաղ դառնալ այդքան պայծառ:



© NEWS.am Medicine