104 Xiaomi, Redmi և Poco սմարթֆոն և պլանշետ կստանա MIUI 15 ինտերֆեյսը․ ստուգեք, թե արդյոք ձեր հեռախոսը ևս այդ ցանկում է

16:20    11 սեպտեմբերի, 2023

Xiaomi-ին պատրաստվում է թողարկել իր նոր ինտերֆեյսը՝ MIUI 15-ը, սակայն ոչ բոլոր սմարթֆոնները կստանան այն։ XiaomiUI պորտալի հրապարակած տեղեկության համաձայն՝ թարմացումները կստանան Xiaomi, Redmi և Poco 104 սմարթֆոններ և պլանշետներ։

Xiaomi սարքերից, որոնք կստանան թարմացումը, կան այնպիսի առաջատար մոդելներ, ինչպիսիք են Xiaomi 11 Ultra-ն, Mi 11-ը և 11i-ը, ինչպես նաև Xiaomi Pad 5 և 5 Pro պլանշետները: Բացի դրանից, Redmi ընտանիքից թարմացումները կստանան K40 շարքի սմարթֆոնները, Note 10 5G-ն և Note 10S-ը, ինչպես նաև Redmi Pad և Redmi Pad SE պլանշետները: Poco-ն նույնպես հետ չի մնա, և թարմացումը սպասվում է M4 շարքի, ինչպես նաև X4 Pro 5G և X4 մոդելների համար։

Ըստ ներկայացված տվյալների՝ Xiaomi և Poco ֆլագմաններն առաջինը կստանան MIUI 15-ը, և դա տեղի կունենա 2023-ին։ Այնուամենայնիվ, Xiaomi-ի ավելի էժան և հին մոդելների, ինչպես նաև Redmi սարքերի համար թարմացումը հասանելի կլինի ավելի ուշ: Այս պահին Redmi սարքերի թարմացման ժամկետների մասին կոնկրետ տեղեկություն չկա, սակայն XiaomiUI-ն ենթադրում է, որ սմարթֆոնների և պլանշետների չինական տարբերակներն առաջինը կստանան թարմացումները։

Ահա այն սարքերի ամբողջական ցանկը, որոնք, ըստ կայքի, կստանան թարմացում.

36 Xiaomi սարք

17 POCO սարք

51 Redmi սարք

MIUI 15-ի պաշտոնական թողարկումը սպասվում է 2023-ի նոյեմբերին։ XiaomiUI պորտալը պնդում է, որ սարքերի ցանկը, որոնք կստանան թարմացում, 99%-ով ճշգրիտ է, ինչը վստահություն է տալիս, որ շատ Xiaomi, Redmi և Poco սմարթֆոնների շատ օգտատերեր կկարողանան վայելել MIUI 15-ի նոր հնարավորություններն ու բարելավումները:



© NEWS.am Medicine