Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում գործում է հատուկ առաջարկ Apple-ի պրոդուկտների գնման համար՝ MasterСard քարտով վճարելիս: Քարտապանները կարող են ձեռք բերել AirPods 3rd Generation և Apple Watch SE ու 8 Series մինչև 96 000 դրամ զեղչով:
AirPods 3rd Generation՝ հանած գնի երրորդ մասը
MasterCard-ով ականջակալներ գնելիս կարելի է տնտեսել 31 000 դրամ: Ակցիային մասնակցում է AirPods 3rd Generation-ը, որը կարող է աշխատել աուդիո ռեժիմում մինչև 30 ժամ: Ականջակալներն ապահովում են ինչպես MagSafe ստանդարտի անլար լիցքավորում, այնպես էլ սովորական՝ Lightning-Type C մալուխի միջոցով:
Այս սերնդի առանձնահատկությունը տարածական ձայնն է և Dolby Atmos-ը, որի շնորհիվ ֆիլմ կամ տեսահոլովակ դիտելիս շրջապատում ստեղծվում է կինեմատոգրաֆիական ձայնի զգացողություն։ Ականջակալների կառավարումն իրականացվում է հպման միջոցով ականջակալների ստորին հատվածին: Դրանք լավագույնս աշխատում են Apple դիվայսների հետ:
Apple Watch SE2 և 8 Series՝ էլ ավելի շահավետ
MasterCard-ով Apple Watch SE2 և 8 Series գնելիս՝ ձեզ սպասվում է ավելի շահավետ առաջարկ: Apple-ի խելացի ժամացույցները հիանալի ուղեկից են օրվա ընթացքում: Առաջադեմ սենսորների շնորհիվ՝ դրանք օգնում են հետևել առողջությանը, ֆիքսում են մարզումներում գրանցված առաջընթացը և մոտիվացնում՝ ավելի շատ շարժվել:
Հզոր ֆունկցիաների շնորհիվ ժամացույցներն առանձնանում են մրցակիցների շրջանում, քանի որ դրանց հետ ավելի հեշտ է վարել ակտիվ կենսակերպ, մնալ կապի մեջ և ապահով զգալ: Apple Watch SE2-ը և 8 Series-ը չափազանց ոճային են և հիանալի տեսք ունեն ցանկացած դաստակին: Ժամացույցներն ունեն լայն ֆունկցիաներ, իսկ օրիգինալ ժապավենների և թվահարթակների մեծ ընտրությունը թույլ է տալիս համադրել դրանք ցանկացած կերպարի ու կարգավիճակի հետ:
Հատուկ գներ MasterCard-ի հետ
Ապրանք |
Արժեք առանց զեղչի |
Արժեք՝ MasterCard քարտով վճարելիս |
Օգուտ |
AirPods 3rd Generation |
105 900 AMD |
74 900 AMD |
31 000 AMD |
AirPods 3rd Generation with Lightning case |
99 900 AMD |
68 900 AMD |
31 000 AMD |
Apple Watch SE2 40mm |
148 900 AMD |
104 900 AMD |
44 000 AMD |
Apple Watch SE2 44mm |
168 900 AMD |
120 900 AMD |
48 000 AMD |
Apple Watch 8 Series 41mm |
234 900 AMD |
150 900 AMD |
84 000 AMD |
Apple Watch 8 Series 45mm |
264 900 AMD |
168 900 AMD |
96 000 AMD |
Եթե դուք MasterCard-ի քարտապան եք և պատրաստվում եք ձեռք բերել Apple սարք, ապա հիմա ամենահարմար ժամանակն է անել դա Apple-ի պաշտոնական ռեսելերների մոտ՝ iSpace, Zig Zag, Vega, Ucom, VLV, iStore : Հատուկ առաջարկը գործում է միայն օֆլայն խանութներում:
Ակցիան գործում է 2023թ.-ի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 17-ը: