iPhone 15-ի շնորհանդեսից հետո iPhone 14 Pro-ն և Pro Max-ը կհանվեն արտադրությունից, մյուս հեռախոսների գները կիջեցվեն

14:13    29 օգոստոսի, 2023

iPhone 15 շարքի սմարթֆոնների շնորհանդեսից անմիջապես հետո Apple-ը կիջեցնի իր սմարթֆոնների հին մոդելների գները, իսկ մի քանի մոդելներ առհասարակ կհանվեն արտադրությունից, տեղեկացնում է BGR-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Apple-ն ամեն տարի նոր հեռախոսների շնորհանդեսից հետո նվազեցնում է իր նախորդիվ թողարկված սմարթֆոնների գները, ինչպես նաև որոշ մոդելներ հեռացնում արտադրությունից։ Աղբյուրը նշում է, որ iPhone 15-ի շնորհանդեսից հետո շուկայում կմնան հետևյալ հեռախոսները․

Նոր iPhone 14 Pro-ն և 14 Pro Max-ը, որոնց թողարկումից հետո չի անցել դեռ մեկ տարի, կհանվեն արտադրությունից, որպեսզի դրանք չխանգարեն iPhone 15 Pro-ի և 15 Pro Max-ի կամ Ultra-ի վաճառքին։ Ի դեպ, նույնը տեղի է ունեցել անցյալ տարի։

Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը տեղեկացրել է, որ Apple-ի հաջորդ միջոցառումը՝ նվիրված iPhone 15-ի, Apple Watch Series 9-ի և այլ նոր արտադրանքների շնորհանդեսին, կանցկացվի սեպտեմբերի 12-ին։ Սպասվում է, որ Apple-ի նոր սարքերը գնելու նախապատվեր հնարավոր կլինի անել արդեն սեպտեմբերի 15-ին, իսկ դրանց վաճառքը կսկսվի սեպտեմբերի 22-ին։

Ակնկալվում է, որ այս տարվա հոկտեմբերին Apple-ը կներկայացնի մեկ այլ նորույթ։ Խոսքը Apple M3 պրոցեսորով առաջին Mac համակարգիչների մասին է։ Սակայն այս պահին հայտնի չէ՝ արդյոք ընկերությունը նախատեսում է առանձին միջոցառում կազմակերպել այս նոր արտադրանքի շնորհանդեսի համար։



© NEWS.am Medicine