Պատմության մեջ 500 լավագույն տեսախաղերի ցանկը՝ հիմնված «մաթեմատիկական եզրակացությունների» վրա

21:21    18 հուլիսի, 2023

IGN խաղային պորտալում հայտնվել են բոլոր ժամանակների լավագույն 500 խաղերը՝ հիմնված «մաթեմատիկական եզրակացությունների» վրա։

Առաջին տեղը զբաղեցրել է The Legend of Zelda: Breath of the Wild-ը: Երկրորդ տեղում է Tetris-ը Nintendo-ի Game Boy կոնսոլի համար: Երրորդ տեղը զբաղեցրել է The Last of Us-ը:

Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրել են The Legend of Zelda։ Ocarina of Time-ը և Half-Life 2-ը:

Նշենք, որ այս ցուցակը IGN-ի պաշտոնական ցանկը չէ, այն հրապարակել է RuFiOoo մականունով մի օգտատեր: Որպես հիմք նա վերցրել է վերջին 30 տարվա ընթացքում «Բոլոր ժամանակների լավագույն խաղերի» 80 ցուցակ, որոնք պետք է բաղկացած լինեին առնվազն 50 նախագծերից։

RuFiOoo-ն վերլուծել է տվյալները և  հաշվարկել յուրաքանչյուր խաղի միջին միավորները: Որոշ խաղեր նաև ստացել են բոնուսային միավորներ որոշակի ձեռքբերումների համար, այդ թվում՝ տարբեր վարկանիշային աղյուսակների լավագույն տասնյակում հայտնվելու համար:

Ավելի թարմ ցուցակների խաղերն ստացել են ավելի բարձր միավորներ, քանի որ RuFiOoo-ի կարծիքով, հիմա յուրաքանչյուր խաղի համար ավելի դժվար է դարձել հայտնվել  ավելի ժամանակակից վարկանիշային աղյուսակներում, քան նախկինում: Խաղի միջին վարկանիշը նույնպես բազմապատկվել է ցուցակներում ու վարկանիշային աղյուսակների լավագույն հորիզոնականներում հայտնվելու քանակով։

Ըստ RuFiOoo-ի՝ որոշ ժամանակակից խաղեր չեն դիտարկվել, քանի որ դրանց թողարկումից շատ քիչ ժամանակ է անցել։ Սակայն նա խոստացել է հետագայում պարբերաբար թարմացնել իր ցուցակը։

Լավագույն տասնյակ են ներառվել նաև այնպիսի նախագծեր, ինչպիսիք են.

Լավագույն 20 խաղերի ցուցակում ներառվել են նաև.

Լավագույն հորիզոնականներում ներառվել են նաև այնպիսի խաղեր, ինչպիսիք են Boodborne-ը, Dark Souls-ը, Nier Automata-ն, God of War-ը, Red Dead Redemption 2-ն, Silent Hill 2-ն, Mario I Tomb Rider-ը, Baldur's Gate 2-ն, Dishonored 2-ն, Life is Strange-ը, Dragon Age-ը, Fable-ը և այլ խաղեր:



© NEWS.am Medicine