Xiaomi-ի 45 սմարթֆոն չի ստանա MIUI 15 ինտերֆեյս․ ստուգեք՝ արդյոք ձերը կա՞ ցուցակում

20:25    19 հունիսի, 2023

Երկար սպասված MIUI 15 ինտերֆեյսի թողարկումը ակնկալվում է 2023-ի նոյեմբերին։ Նոր ինտերֆեյսի հետ ակնկալվում են բազմաթիվ նոր հնարավորություններ և օպտիմալացումներ, բայց Xiaomi-ի ոչ բոլոր սարքերը կստանան այն: Դեռևս չկա այն սարքերի պաշտոնական ցուցակը, որոնց համար թարմացումը հասանելի կլինի, սակայն փորձագետները ենթադրում են, որ կլինեն բավականին շատ սմարթֆոններ, որոնք կմնան առանց թարմացման։

Ինչպես տեղեկացնում է Xiaomiui կայքը, հետևյալ սարքերը, ամենայն հավանականությամբ, չեն ստանա MIUI 15.  

Իսկ այս ցուցակից սարքերը կարող են ստանալ թարմացում, չնայած աղբյուրի փորձագետները դրա հավանականությունը գնահատում են 1-50%:

Այս ցուցակները կազմված են առայժմ միայն ենթադրությունների վրա, և քանի դեռ թարմացումը չի հրապարակվել, հստակ ոչինչ ասել չի կարելի։

Հիշեցնենք, որ MIUI-ն Xiaomi-ի սեփական արտադրության ինտերֆեյսն է՝ հիմնված Android-ի վրա: Դրանով են աշխատում Xiaomi, Poco, Redmi և Black Shark սմարթֆոնները։ Առայժմ ինտերֆեյսի ընթացիկ տարբերակը MIUI 14-ն է, որը ներկայացվել է Չինաստանում 2022-ի դեկտեմբերին։



© NEWS.am Medicine