Cryptopay-ը դադարում է աշխատել ռուսաստանցիների հետ. իսկ կրիպտոփոխանակման ո՞ր ծառայություններն են շարունակում աշխատել ՌԴ-ում

13:35    18 հոկտեմբերի, 2022

Կրիպտոարժույթների փոխանակմամբ զբաղվող Cryptopay-ը մտադիր է աջակցել Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցների փաթեթին։ Ըստ «Իզվեստիա»-ի՝ Cryptopay-ը, որը հիմնել է ռուսաստանցի Դմիտրի Գունյաշովը, դադարում է աշխատել ռուսաստանցի հաճախորդների հետ:  

Այս կրիպտոփոխանակման ծառայության օգտատերերը մինչև հոկտեմբերի 21-ը կարող են իրենց միջոցները հանել կայքում առկա ցանկացած թվային արժույթով, ինչից հետո ռուսաստանցիների բոլոր հաշիվները կվերածվեն եվրոյի և կսառեցվեն։ Դրանք կարող են հանվել միայն աջակցության ծառայության միջոցով և կարող են փոխանցվել միայն եվրոպական բանկերի հաշիվներին։  Ընդորում՝ կարգելվի այլ անձի հաշվին փոխանցման միջոցով գումարը հանելը։

Ռուսաստանից օգտատերերը, այդ թվում՝ երկրի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, այլևս չեն կարող նոր հաշիվներ ստեղծել Cryptopay-ում: Գրանցման հնարավորությունը բաց է միայն այն ռուսների համար, որոնք ապրում են Եվրոպական տնտեսական տարածքում, Եվրամիությունում և Մեծ Բրիտանիայում: Դա անելու համար նրանք պետք է տրամադրեն կացության թույլտվությունը և մշտական ​​բնակության հասցեն հաստատող փաստաթուղթ:

Կրիպտոփոխանակման կետերից ԵՄ պատժամիջոցներին աջակցել են նաև Blockchain.com-ը, LocalBitcoins-ը, BitMEX-ը, Coinbase-ը և Crypto.com-ը:

Իսկ կրիպտոփոխանակման ո՞ր կետերն են ներկայումս շարունակում գործել Ռուսաստանում

РБК-ի տվյալներով՝ հետևյալ կայքերը դեռ փոփոխություններ չեն կատարել իրենց աշխատանքում։

Թվարկված ծառայությունները դեռևս չեն հայտնել Ռուսաստանից հաճախորդների համար որևէ սահմանափակումների մասին և շարունակում են գործել սովորական ռեժիմով։ 
 



© NEWS.am Medicine