Samsung-ը ներկայացրել է Galaxy S23 Tactical Edition և Galaxy XCover 6 Pro Tactical Edition սմարթֆոնները՝ նախատեսված ԱՄՆ զինվորականների համար

10:20    16 մայիսի, 2023

Samsung-ը ներկայացրել է երկու ամուր սմարթֆոն՝ Galaxy S23 Tactical Edition-ը և Galaxy XCover 6 Pro Tactical Edition-ը։ Դրանք նախատեսված են զինվորականների համար և ոգեշնչված են 2020-ին թողարկված Galaxy S20 Tactical Edition-ի հաջողությունից, որը դեռ օգտագործում են ԱՄՆ պաշտպանության նախարարության հազարավոր աշխատակիցներ։

Ինչպես տեղեկացնում է Sammobile.com-ը, երկու մոդելներն էլ համապատասխանում են ԱՄՆ զինված ուժերի՝ բջջային սարքերին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ունեն Samsung Knox-ի և Knox Dual Data at Rest-ի (DualDAR) աջակցություն, որոնք նաև համապատասխանում են գաղտնի տվյալների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության պահանջներին։

Սարքերում նախապես տեղադրված են հավելվածներ, որոնք օգտակար կլինեն նաև զինվորականների համար.

Կան նաև DeX հարթակի աջակցություն, որը զինվորականներին ազատում է նոութբուք օգտագործելու անհրաժեշտությունից:

Սմարթֆոններն ունեն նաև հատուկ պաշտպանիչ պատյաններ, որոնցով անհրաժեշտության դեպքում դրանք կարելի է ամրացնել կրծքին կամ ձեռքին։

Galaxy S23 Tactical Edition-ի և Galaxy XCover 6 Pro Tactical Edition-ի ապարատային բնութագրերը ոչնչով չեն տարբերվում սմարթֆոնների «քաղաքացիական» տարբերակներից. երկուսն էլ ունեն IP68 պաշտպանություն, իսկ էկրանները պաշտպանված են Gorilla Glass Victus+-ով:



© NEWS.am Medicine