Ո՞ր սմարթֆոններն են ամենահեշտը վերանորոգվում․ ինֆորմացիա, որն արժե իմանալ հեռախոս գնելուց առաջ

16:02    7 մայիսի, 2023

Սմարթֆոնների վերանորոգմամբ զբաղվող ElectronicHub (EH) ընկերությունը հրապարակել է զեկույց, որում թվարկված են վերջին մի քանի տարիներին արտադրված սմարթֆոնների մոդելները, որոնք ավելի հեշտ կամ դժվար է վերանորոգել, քան մյուսները։ Սա թերևս, կարևոր ինֆորմացիա է, որն օգտատերերը լավ կլինի իմանան նախքան սմարթֆոն գնելը։

Սմարթֆոնների վերանորոգելիության աստիճանը EH-ի փորձագետները գնահատել են՝ հիմնվելով այդ սարքերը քանդելու և դրանցում առկա տարբեր խնդիրներ շտկելու համար ծախսվող միջին ժամանակի վրա։

Այսպիսով, վերանորոգման համար ամենամատչելի սմարթֆոնը 2019-ի արտադրության Moto G7-ն է։ Այս հեռախոսները վերանորոգելու համար 50% դեպքերում պահանջվում է միջինը 25 րոպե:

Երկրորդ տեղում կրկին 2019-ի արտադրության Samsung Galaxy A40-ն է, որը վերականգնվում է 32,6 րոպեում (42,9% դեպքերում)։

Լավագույն եռյակը եզրափակել է մեկ այլ Samsung սմարթֆոն՝ Galaxy S22 (2022թ․), որը քանդելու և և վերանորոգելու համար պահանջվում է 48,1 րոպե (33,3% դեպքերում)։

Լավագույն տասնյակում ներառվել են նաև՝

Սրան զուգահեռ ամենադժվար վերանորոգվող սարք է ճանաչվել Google Pixel 7 (2022թ․) սմարթֆոնը, որի վերանորոգումը բոլոր դեպքերում տևում է ավելի քան 60 րոպե։

Հակառեկորդակիրների վարկանիշում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Samsung Galaxy Note 10 (2019թ․) սմարթֆոնը՝ բոլոր դեպքերում 58,4 րոպե գնահատականով։ Լավագույն եռյակը եզրափակել է երրորդ սերնդի iPhone SE-ը՝ 55,6 րոպե բոլոր դեպքերում։

Վատագույն տասնյակում են նաև՝

Եզրափակելով՝ EH փորձագետները նշել են, որ միջին հաշվով Apple-ի և Asus-ի սմարթֆոններն ամենահեշտն է ինքնուրույն վերանորոգել լինում։ Վերանորոգելու համար Sony-ի սարքերն ինքնուրույն քանդել մասնագետներն ամենաքիչն են խորհուրդ տալիս։



© NEWS.am Medicine