Ի՞նչ արդյունքների են հասել հայ ֆիզիկոսներն ու աստղաֆիզիկոսները 2022-ին

16:48    20 ապրիլի, 2023

Հայ մասնագետներին ՌԴ 6մ աստղադիտակով ստացված բարձր տարածական և սպեկտրային լուծունականության դիտումների շնորհիվ հաջողվել է բացահայտել օղակաձև միգամածության հետ կապված RNO 54 աստղից արտանետվող միկրոհոսք, որի երկարությունը կազմում է ընդամենը 3 անկյունային վայրկյան: Մասնագետների մեկ այլ խումբ գերարագ մասշտաբային քվանտային ցանցերի, մասնավորապես՝ քվանտային ինտերնետի ստեղծման համար հետազոտվել է քվանտային ցանցի հեռահար հանգույցների միջև խճճվածության ստեղծումը և բաշխումը ալիքատարներում:

Հայ ֆիզիկոսների եւ աստղաֆիզիկոսների՝ 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները ներկայացվեցին ապրիլի 20-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովին:

2022 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի կազմում ընդգրկված են Վիկտոր Համ­բար­­ձումյանի անվան Բյուրականի աստ­ղա­դիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիո­ֆի­զի­կայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները, ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնը և «Գալակտիկա» ՓԲԸ-ն:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 4 ակադեմիկոս, 10 թղթակից և 24 արտասահմանյան անդամներ:

Կազմակերպվել է 12 գիտական միջոցառում, տպագրվել 4 մենագրություն (2-ն՝ արտասահմանում), 210 հոդված (85-ն՝ արտասահմանում), 98 թեզիս (46-ն՝ արտասահմանում): Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 8 արտոնագիր:

2022-ի կարևորագույն արդյունքները

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համ­բար­­ձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպություն

Կիրառական արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համ­բար­­ձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ



© NEWS.am Medicine