Alibaba-ն կբաժանվի 6 անկախ բիզնես խմբի, որոնցից յուրաքանչյուրը դուրս կգա բորսա

11:31    29 մարտի, 2023

Alibaba ընկերությունը կբաժանվի 6 առանձին և իրարից անկախ բիզնես խմբի, որոնցից յուրաքանչյուրը կստանա հանրային ընկերության կարգավիճակ և դուրս կգա բորսա՝ արտաքին ֆինանսավորում ներգրավելու համար։

Ինչպես նշում է CNBC-ն, դա կլինի ամենամեծ վերակազմավորումը չինական էլեկտրոնային առևտրի հսկայի պատմության մեջ։

Alibaba-ի հայտարարության մեջ ասվում է, որ վերակազմավորման հիմնական նպատակն է «բացահայտել բաժնետոմսերի արժեքը և բարձրացնել մրցունակությունը շուկայում»: Alibaba-ի ղեկավարությունը որոշեց գնալ այս քայլին ընկերության համար 2 դժվար տարիներից հետո. Չինաստանում տնտեսական աճը դանդաղել է, իսկ Պեկինը խստացրել է կառավարության կանոնակարգերը, ինչը հանգեցրել է մեծ ֆինանսական կորուստների և բաժնետոմսերի գների նվազմանը:

Յուրաքանչյուր բիզնես խումբ կունենա առանձին գործադիր տնօրեն և տնօրենների խորհուրդ.

Այս բիզնեսներից միայն Taobao Tmall Commerce Group-ն է ամբողջությամբ պատկանում Alibaba-ին: Մնացած բոլորը, հենց որ պատրաստ լինեն, դուրս կգան բորսա ու կզբաղվեն դրամական միջոցներ ներգրավելով:

Նշենք, որ երբ հայտնի դարձավ Alibaba-ի վերակազմակերպման մասին, ընկերության բաժնետոմսերը ԱՄՆ-ում աճեցին ավելի քան 14%-ով։



© NEWS.am Medicine