Աշխարհում առաջին «Փոթերֆոնը»․ Ներկայացվել է Redmi Note 12 Turbo Harry Potter Edition-ը՝ Հարրի Փոթերի ոճով

15:20    29 մարտի, 2023

Xiaomi ընկերությունը ներկայացրել է նոր Redmi Note 12 Turbo սմարթֆոնը եւ դրա հատուկ տարբերակը Հարրի Փոթերի ոճով՝ Redmi Note 12 Turbo Harry Potter Edition-ը՝ օրիգինալ դիզայնով եւ թեմատիկ աքսեսուարներով:

Ինչպես հայտնում է GSMarena.com-ը, «Փոթերֆոնը» մշակվել է Warner Brothers-ի հետ համագործակցության շրջանակում։

Redmi-Note-12-Turbo-Harry-Potter-Edition-1.jpg (108 KB)

Բացի սմարթֆոնից, տուփի մեջ կարելի է գտնել օրիգինալ ձեւավորված աքսեսուարներ:

Redmi-Note-12-Turbo-Harry-Potter-Edition-4.jpg (107 KB)

SIM-ը հանելու սեղմակը, օրինակ, հիշեցնում է 9-րդ եւ 3/4-րդ հարթակը, որից Հարրի Փոթերի սագայի հերոսները հայտնվում էին կախարդական աշխարհում: Կա նաեւ նամակ (Հոգվարթսի՞ց) եւ քարտեզ:

Redmi-Note-12-Turbo-Harry-Potter-Edition-2.png (298 KB)

Ինչ վերաբերում է բուն սմարթֆոնին, ապա դրա հետեւի վահանակի վրա պատկերված է Հոգվարթսի խորհրդանիշը, իսկ տեսախցիկի ոսպնյակներն ունեն Հարի Փոթերի ակնոցների տեսքը։ Դրանց կողքը կարելի է նկատել նաեւ կայծակի տեսքով նշան, որը նման է հերոսի ճակատի սպիին։

Redmi-Note-12-Turbo-Harry-Potter-Edition-3.png (191 KB)

Android օպերացիոն համակարգի ձեւավորման թեման նույնպես Հարրի Փոթերի ոճով է։

Redmi Note 12 Turbo-ի բնութագրերը

Redmi Note 12 Turbo-ն ունի 6,67 դյույմ անկյունագծով OLED էկրան՝ Full HD+ (1080 x 2400 պիքսել) լուծաչափով եւ 120 Հց կադրային հաճախականությամբ։ Սարքն աշխատում է Snapdragon 7 Gen 2 չիպի վրա:

Ինչ վերաբերում է հիշողությանը, հասանելի են մի քանի տարբերակներ՝

Redmi Note 12 Turbo Harry Potter Edition-ը, սակայն, ներկայացված է 12 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ 256 ԳԲ ֆլեշ հիշողությամբ միակ տարբերակով։

Տեսախցիկի հաղորդիչները երեքն են՝

Սելֆի տեսախցիկի հաղորդիչը 16 մեգապիքսել է։

Մարտկոցի հզորությունը 5000 մԱ/ժ է՝ 67 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ:

Նշենք, որ սմարթֆոնի սովորական տարբերակն արժե մոտ 305 դոլար, իսկ նույն հիշողությամբ «Փոթերֆոնը»՝ մոտ 350 դոլար:

Չինաստանում վաճառքները կսկսվեն մարտի 31-ից: Միջազգային վաճառքների մասին տեղեկություններ դեռ չկան։



© NEWS.am Medicine