ՏՏ-ն՝ հանուն մարդու իրավունքների․ հայտնի են «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի արդյունքները

15:30    24 մարտի, 2023

Մարտի 23-ին ամփոփվել են «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի արդյունքները։ Նախընտրական փուլին դիմած 38 թիմից ընտրվել է երեք լավագույնը, որոնք դրամական մրցանակների են արժանացել։

Մրցույթի նպատակն է նորարական  գաղափարների և թվային տեխնոլոգիաների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ իրականացնելով ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր։

Մրցույթի մասնակցության հիմնական երկու պահանջներից մեկը եղել է իննովացիոն տարրի և թվային գործիքների միջոցով իրականացման հնարավորության պայմանը:  Հաղթող ճանաչված թիմերի ծրագրերի կիրառությունը կլինի հավելվածների, պոդկաստի և լրացված իրականության (AR) միջոցով:

Նախընտրական փուլին դիմած 38 թիմից ընտրվել էին վեցը, որոնք անցել են ﬔնթորության փուլ մարդու իրավունքների, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտների մասնագետների հետ։ Այնուհետև գաղափարները ներկայացվել են միջազգային ժյուրիի դատին։

Բոլոր մասնակիցները ստացել են հավաստագրեր, իսկ երեք լավագույն գաղափարներն իրենց համապատասխան թիմերով արժացել են հետևյալ մրցանակներին՝

Մասնակից թիմերը գաղափարներ էին ներկայացրել երեխաների, սպառողների իրավունքների պաշտպանության,  գյուղական բնակչության տեղաշարժման խնդիրների, ինչպես նաև մոբբինգի և հոգեբանական ճնշումների ենթարկված մեծահասակների աջակցման մեխանիզմեր կիրառելու վերաբերյալ:

Հաղթող թիմը՝ Safe Childhood նախաձեռնությունն է։ Այն իրականացվելու է բջջային հավելվածի միջոցով, որի հիմնական նպատակն է երեխաներին սովորեցնել, թե ինչ պետք է անել, երբ բախվում են դաժան վերաբերմունքի, վտանգավոր արարքի, բռնության, իրավունքների ոտնահարման՝  բակում, դպրոցում կամ այլ հասարակական վայրում։

Kanani Podcast նախագիծը պլանավորում է իրականացնել փոդքաստների շարք՝ իրազեկելու հասարակությանը մոբինգի վերաբերյալ, ինչպես նաև, տրամադրելու հոգեբանական գործիքներ, որոնց շնորհիվ մոբինգի զոհերը ձեռք կբերեն սթրեսակայունություն և կսովորեն հակազդման ճիշտ ձևերը, ինչը կնպաստի երևույթի կանխարգելմանն ու առողջ հարաբերությունների ձևավորմանը:

Դիանա Աբգար AR վիզուալիզացիա թիմի ստեղծած ծրագրի շնորհիվ օգտատերերը կկարողանան վիրտուալ կապ հաստատել 20-րդ դարի հայոց պատմության մեծագույն կին դիվանագետ, մարդու իրավունքերի ջատագով Դիանա Աբգարի հետ, ծանոթանալ նրա կյանքին ու գործունեությանը՝ այդպիսով հանրության շրջանում բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում  հայտնի հայ գործիչների գործության մասին իրազեկվածությունը:  

Andrea Wiktorin.jpg (687 KB)

«Սոցիալական նորարարությունն առավել մեծ կենսական նշանակություն է ձեռք բերում մարդու իրավունքների պաշտպանության համար։ Սոցիալական նորարարության մեջ ներդրումներ կատարելով՝ մենք կարող ենք կառուցել ավելի իրավահավասար և արդար հասարակություն, որը պաշտպանում է մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը»,- իր ելույթում ասել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր հերթին ասել է, որ մրցույթը նպաստել է մարդու իրավունքների պաշտպանների և առաջնորդների հաջորդ սերնդի ձևավորմանը։ «Կարծում եմ, որ մրցույթն օգնել է ստեղծել համայնքի զգացում երիտասարդների շրջանում, ովքեր մարդու իրավունքների պաշտպանության նվիրյալներն են՝ խթանելով համագործակցությունն ու ցանցային հնարավորությունները: Այն նաև նպաստել է մարդու իրավունքների պաշտպանների և առաջնորդների հաջորդ սերնդի ձևավորմանը»,- ասել է Նաթիա Նացվլիշվիլին։

Միջոցառման ամփոփումից հետո հյուրերը հնարավորություն են ունեցել շփվելու մասնակիցների և մենթորների հետ, ինչպես նաև կապեր հաստատելու՝ գաղափարները զարգացնելու նպատակով։

Մրցույթը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից:



© NEWS.am Medicine