ԲՏԱ նախարարն ու Վրաստանի դեսպանը քննարկել են տեխնոլոգիական կրթության, նանոտեխնոլոգիաների ոլորտում համատեղ նախագծերին առնչվող հարցեր

17 մարտի, 2023  15:31

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին քննարկել են տեխնոլոգիական կրթության, նանոտեխնոլոգիաների, մի շարք այլ ուղղություններով համատեղ նախագծեր իրականացնելուն առնչվող մի շարք հարցեր, այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ Գիորգի Շարվաշիձեն իր արդյունավետ աշխատանքով կնպաստի երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով նախարարության կողմից իրականացվող գործունեությանն ու ծրագրերին՝ Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ այն երկկողմ օրակարգի հնարավորություն է ընձեռնում ոլորտային մի շարք ուղղություններով գործակցության ընդլայնման համար:

Giorgi Sharvashidze.jpg (654 KB)

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գիորգի Շարվաշիձեն ներկայացրել է Վրաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումները, նշել, որ այն համակարգում է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը և հույս հայտնել, որ երկու երկրների ոլորտային նախարարությունների միջև առկա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի:

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Վրաստանում կայանալիք հայ-վրացական բիզնես ֆորումին, ինչպես նաև վերջերս Երևանում կայացած «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսին, որին 10 վրացական ստարտափ ընկերություններ էին ներկայացված: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային ցուցահանդեսներին փոխադարձ մասնակցության վերաբերյալ։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։ 

Robert Khachatryan   1.jpg (404 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ