PMI-ը ավելի քան 16 մլն դոլարի ներդրումներ է կատարել Հայաստանում․ Ուրախ կլինենք ընդլայնել մեր գործունեությունը. Բին Լի

5 հոկտեմբերի, 2022  19:42

Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ի (GIF22) շրջանակներում Philip Morris International-ի արտադրանքի գծով գլխավոր տնօրեն Բին Լին պատմեց իր փորձը՝ ավանդական ծխախոտային ընկերությունը նորարար բիզնես մոդելի վերածելու ճանապարհին, ներկայացրեց Հայաստանում ընկերության գործունեության մանրամասները։

«Լինելով ինժեներ-տեխնոլոգ, ես աշխատանքի եմ անցել ոչ տեխնոլոգիական ընկերությունում և ցանկանում եմ կիսվել իմ փորձով, թե ինչպես եմ շատ ավանդական ոլորտի ընկերությունը փոփոխել և դարձրել գիտահեն և նորարար: Ծխախոտային ընկերությունում ինձ աշխատանքի ընդունելու պատճառն այն էր, որ ընկերությունը, որը ավելի քան 170 տարի գործունեություն էր ծավալում, կարելի է ասել, մարդկության պատմության ամենահին ոլորտներից մեկում, փորձում էր շատ կտրուկ փոփոխություններ մտցնել և մուտք գործել նոր արտադրական ճյուղեր, որոնք հիմնված էին նորարարության և գիտական մոտեցման վրա», - ասաց Լին։

Bin-Li-1.jpg (88 KB)

Philip Morris-ը, ըստ ընկերության տնօրենի, ծխախոտային վնասի նվազեցման առաջամարտիկներից է․

«Մեր նպատակն է 2025-ին ընկերության՝ անծուխ արտադրանքից ստացված եկամուտը հասցնել 50 տոկոսի։ Դրան հասնելու համար մենք պետք է շատ արագ փոփոխությունների ենթարկվենք: Այս վերափոխման ամենասպասված հատվածը, իհարկե հենց հաճախորդների առաջարկվելիք ապրանքն է, մինչդեռ փոփոխությունն իրականում սկսվում է նորարարության, նոր արտադրանք ստանալու կարողություններ ստեղծելուց»։

Խոսելով նոր տեխնոլոգիայի տեխնիկական բնութագրի մասին՝ Լին նշեց, որ իրենց նպատակն է ստեղծել մի սարքավորում, որը կկարգավորի վառվող ծխախոտի ջերմաստիճանն այնպես, որ ծուխ կամ այլ վնասակար արտադրանք չի ստեղծվի՝ ստանալով պակաս ռիսկային արդյունք։

«Սա ստանալու համար բավականին բազմաճյուղ աշխատանք է հարկավոր և դրան հասնելու համար անհրաժեշտ է վերափոխվել գիտահեն և տեխնոլոգիապես զարգացած ընկերության։ Այդ նպատակով մենք վերջին 10 տարիներին մեծ ներդրումներ ենք արել։ Մասնավորապես, PMI-ը աշխատում է աշխարհի շուրջ 1000 գիտնականների, ինժեներների և տեխնիկների հետ, աշխարհում ներդրել ենք ավելի քան 9 մլրդ դոլար, ներկայացրել ենք ավելի քան 450 գիտական աշխատանք և ստեղծել ավելի քան 1800 պատենտներ։ Ինչպես տեսնում եք՝ մենք ամբողջությամբ վերաիմաստավորել ենք մեզ՝ 170 տարվա պատմությամբ ընկերությունից դառնալով գիտատեխնոլոգիական ընկերություն»։

Bin-Li-2.jpg (88 KB)

Բին Լին ներկայացրեց, թե ինչու է ընկերությունը ընդլայնել իր գործունեության շրջանակն ու աշխարհագրությունը և մուտք գործել հայկական շուկա։

«Մեր այսօրվա բոլոր ապրանքները, տեխնոլոգիաները՝ սմարթֆոն, խելացի ժամացույց, բարձրախոսներ, ավտոմեքենա տարբեր ընկերությունների, տարբեր ոլորտների համագործակցության արդյունք են: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ՏՏ-ն, հեռահաղորդակցային ենթակառուցվածքները թույլ են տալիս արդյունավետորեն համագործակցել գրեթե բոլորի հետ։

Այս առումով Հայաստան՝ որպես գիտական հետազոտությունների հարուստ փորձ ունեցող, PMI-ը եկել է 5 տարի առաջ և շատ ուրախ ենք այստեղ ունեցած մեր փորձառությամբ։ Մենք մինչև այս պահը Հայաստանում կատարել ենք ավելի քան 16 մլն դոլարի ներդրում՝ ինչպես գիտության զարգացման, այնպես էլ կրթության աջակցման համար։ Օրինակ՝ մենք 120 կրթաթոշակ ենք տրամադրել տվյալագիտության և նյութագիտության ոլորտներում մագիստրատուրայի ուսանողներին, ֆինանսավորել ենք ավելի քան 80 ասպիրանտների գիտական աշխատանքները, ինչպես նաև 70-80 գիտական հետազոտություններ։ Ուրախ կլինենք ընդլայնել մեր գիտական և նորարար գործունեությունը Հայաստանում»։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ