Vivo iQOO Z7i. ներկայացվել է Dimensity 6020 պրոցեսորով առաջին սմարթֆոնը

14 մարտի, 2023  13:07

Vivo-ն ներկայացրել է iQOO Z7i սմարթֆոնը՝ հիմնված Dimensity 6020 մեկչիպային հարթակի վրա: MediaTek ընկերության 7 նմ այս չիպը նախատեսված է սկզբնական մակարդակի 5G սմարթֆոնների համար, և iQOO Z7i-ն առաջին սմարթֆոնն է, որն ստացել է այն:

Ինչպես տեղեկացնում է GSMarena-ն, Dimensity 6020 հարթակը ստացել է 8 միջուկանի պրոցեսոր՝ երկու խոշոր Cortex-A76 միջուկ՝ 2,2 ԳՀց հաճախականությամբ և 6 Cortex-A55 միջուկ՝ 2 ԳՀց հաճախականությամբ, ինչպես նաև Mali-G57 գրաֆիկական պրոցեսոր։ Սմաթֆոնն ունի LPDDR4X օպերատիվ և UFS 2.2 ներկառուցված հիշողության աջակցություն: Հեռախոսն ունի նաև մինչև 64 ՄՊ տեսախցիկների և FullHD+ էկրանների աջակցություն՝ մինչև 120 Հց թարմացման արագությամբ։

iQOO Z7i

iQOO Z7i-ն ունի նաև 6,51 դյույմանոց 720p LCD էկրան, 128 ԳԲ հիշողություն (որը քարտի միջոցով կարելի է մեծացնել) և 4 ԳԲ, 6 ԳԲ կամ 8 ԳԲ օպերատիվ հիշողություն՝ կախված տարբերակից: Հիմնական տեսախցիկը երկակի է՝ մեկը 13 մեգապիքսել և f/2.2 բացվածքով, երկրորդը՝ 2 մեգապիքսելանոց մակրո մոդուլ (f/2.4): Ինչ վերաբերում է սելֆի տեսախցիկին, ապա այն ստացել է 5 մեգապիքսելանոց սենսոր։

Մարտկոցի հզորությունը 5000 մԱ/ժ է, կա 15 Վտ արագ լիցքավորման աջակցություն:

Ինչ վերաբերում է ծրագրային ապահովմանը, ապա սարքն աշխատում է Android 13-ով և OriginOS Ocean ինտերֆեյսով:

Սմարթֆոնը ներկայացված է երկու գույնով՝ սև և կապույտ։ 4/128 ԳԲ տարբերակն արժե մոտ 137 դոլար, 6/128 ԳԲ տարբերակը՝ 145 դոլար, իսկ 8/128 ԳԲ տարբերակը՝ 160 դոլար:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ