Որո՞նք են աշխարհի ամենահազոր Android սմարթֆոնները և ի՞նչ բնութագրեր ունեն դրանք

13 մարտի, 2023  18:28

AnTuTuներկայացրել է աշխարհում ամենահզոր Android սմարթֆոնները, որոնք վաճառվում են համաշխարհային շուկայում։

Ըստ այդմ՝ Ֆլագմանային հեռախոսների շարքում ամենահզորը ճանաչվել է Nubia ընկերության Red Magic 8 Pro + խաղային սմարթֆոնը, որն ունի Snapdragon 8 Gen 2 չիպ, 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողություն։

Երկրորդ և երրորդ տեղերում են հայտնվել vivo X90 Pro +-ը և iQOO 11-ը, որոնք ունեն նույն պրոցեսորը։ vivo X90 Pro +-ն ունի 12 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողություն, իսկ iQOO 11-ը՝ 16 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն։ 

Չորրորդ տեղում է Samsung Galaxy S23 Ultra-ն, որը նույնպես ունի Snapdragon 8 Gen 2 պրոցեսոր։ Սմարթֆոնն ունի 12 ԳԲ օպերատիվ և 1024 ԳԲ ներկառուցված հիշողություն։

Այս վարկանիշային աղյուսակի հինգերորդ տեղն զբաղեցնում է Samsung Galaxy S23+-ը, որը ևս զինված է Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով։ Հեռախոսն ունի 8 ԳԲ օպերատիվ և 512 ներկառուցված հիշողություն։

Ուշագրավ է, որ թոփ տասնյակի սարքերից յոթը ունեն Snapdragon 8 Gen 2 չիպ։

Antutu flagmans .png (321 KB)
Ենթաֆլագմանային սմարթֆոնների ցանկում առաջին տեղում է հայտնվել iQOO Neo7-ն, որն ունի Dimensity 8200 չիպ, 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն։

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Xiaomi 12T-ը և realme GT Neo3-ը, երկուսն էլ հիմնված են Dimensity 8100-Ultra պրոցեսորի վրա։

Չորրորդ և հինգերորդ տեղերում են Poco X4 GT-ն և Redmin K50i-ը։

Antutu subflagmans.png (307 KB)
Ինչ վերաբերում է միջին բյուջետային սմարթֆոններին, ապա այս ցանկի առաջին տեղն զբաղեցրել է Nothing Phone 1-ը, երկրորդ տեղում է realme GT Master-ը, իսկ Poco X5 Pro-ն՝ հայտնվել է երրորդ տեղում։

Դրանք բոլորն էլ հագեցած են Snapdragon 7 շարքի պրոցեսորներով։

Antutu midrange phones.png (300 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ