«Луч-5Х» կապի արբանյակը հաջողությամբ դուրս է բերվել ուղեծիր

13 մարտի, 2023  15:10

Բայկոնուր տիեզերակայանից այս գիշեր արձակված «Луч-5Х» կապի վերահեռարձակման արբանյակը հաջողությամբ դուրս է բերվել ուղեծիր, այս մասին տեղեկացնում է ռուսական «TACC» գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի պետական տիեզերական կորպորացիային՝ «Ռոսկոսմոս»-ին։

««Луч-5Х» կապի արբանյակը դուրս է բերվել սահմանված ուղեծիր .․. Արձակման ժամանակ սարքերն աշխատել են նորմալ»,- ասվում է «Ռոսկոսմոս»-ի հայտարարությունում։

«Протон-М» հրթիռը՝ «Бриз-М» վերին աստիճանով և «Луч-5Х» կապի արբանյակով, Բայկոնուր տիեզերակայանից արձակվել է երկուշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 02:13-ին (Երևանի ժամանակով 03։13):

Սա այս տարվա ընթացքում ռուսական հրթիռի չորրորդ արձակումն է։ Սա «Протон-М» հրթիռի 115-րդ թռիչքն է, իսկ «Бриз-М»-ի՝ 107-րդը։ Ե՛վ հրթիռը, և՛ վերին աստիճանը արտադրվել են Մ. Վ. Խրունիչևի անվան Տիեզերական կենտրոնում («Ռոսկոսմոս»-ի մաս է կազմում):

«Луч» վերահեռարձակման տիեզերական բազմաֆունկցիոնալ համակարգը փորձնական շահագործման է հանձնվել 2016 թ․ փետրվարին։ Այն ապահովում է տվյալների փոխանակում Միջազգային տիեզերակայանի ռուսական հատվածի և Թռիչքների կառավարման կենտրոնի միջև։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ