SADA-ն և ՀՀ 3 նախարարություն Համագործակցության հուշագիր են ստորագրել՝ ուղղված ՀՀ-ում կրթական համակարգի թվայնացմանն ու զարգացմանը

13 մարտի, 2023  11:45

ՀՀ Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ն Համագործակցության հուշագիր են ստորագրել՝ ուղղված Հայաստանում կրթական համակարգի թվայնացմանը և զարգացմանը։

Համագործակցության հուշագրի համաձայն՝ Հայաստանի պետական մարմինները և Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ: 

Համագործակցության հուշագիրն ստորագրել են մի կողմից նախարարներ Վահան Քերոբյանը, Ժաննա Անդրեասյանը (ստորագրվել է փոխնախարարի կողմից), Ռոբերտ Խաչատրյանը և մյուս կողմից՝ SADA ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը: 

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ Հայաստանի պետական մարմինները կարևորում են տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման համաշխարհային առաջատար ընկերությունների փորձը, ինչպես նաև քայլեր են ձեռնարկում Հայաստանի հանրակրթական դպրոցներում կրթության մակարդակի բարելավման, կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրման համար:

«Եվ մենք պատրաստ ենք ստեղծել բարենպաստ պայմաններ և մշակել աշխատանքային պլան՝ ՀՀ կրթական համակարգում Google Workspace for Education ծառայությունների և գործիքակազմի ինտեգրման համար, ինչպես նաև ապահովել համապատասխան ռեսուրսներ՝ ինտեգրման ծառայությունների մատակարարման համար»,- նշել է նախարարը:

SADA __ ARMGovernment __ MOU Signing 2.jpeg (100 KB)

SADA-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանն իր հերթին ասել է, որ  իրենք կարևորում ենք Հայաստանում, կրթական համակարգի թվայնացման, դրա արդյունքում կրթության որակի բարելավման, հեռավար կրթության զարգացման անհրաժեշտությունը:

«SADA-ն կապահովի ՀՀ կրթական համակարգում Google Workspace for Education գործիքակազմի և ծառայությունների ինտեգրումը, կներդնի Chrome OS-ը և Chrome OS սարքերը՝ Google-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ»,- ստորագրման արարողությունից հետո ասել է SADA-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։

SADA-ն նաև կտրամադրի ռեսուրսներ՝ նախագծի կառավարումը, ճարտարագիտությունը, փոփոխությունների կառավարման կարգերն ապահովելու համար, կաջակցի ՀՀ պետական մարմիններին՝ արտոնագիր ստանալու հարցում, Google-ի որակավորման պայմաններին համապատասխան:

SADA-ն պրոֆեսիոնալ ծառայությունների առաջատար և Google Cloud-ի լուծումները մատակարարող մրցանակակիր ընկերություն է: Ունենալով թիմեր Հյուսիսային Ամերիկայի, Հնդկաստանի, Հայաստանի, ինչպես նաև ՄԹ-ի և Իռլանդիայի գրասենյակներում՝ SADA-ն դիրքավորվել է այնպես, որ կարողանա ամենուր մոտ լինել իր հաճախորդներին՝ իրենց թվային փոխակերպման ճանապարհին։

SADA-ն Google Cloud-ի «Տարվա գործընկեր» է ճանաչվել 5 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում և հաճախորդներին սպասարկելու լավագույն փորձ։ Ընկերությունը 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի «ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների» և երեք տարի անընդմեջ՝ «Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղեր»-ի ցուցակներում։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ