Terran 1-ի արձակումը կրկին հետաձգվել է. 3D տպագրությամբ կառուցված աշխարհի առաջին հրթիռում անսարքություններ են հայտնաբերել

13 մարտի, 2023  10:27

Terran 1 թեթև հրթիռը տարբերվում է այսօր տիեզերք ուղարկվող մյուս հրթիռներից. դրա բաղադրիչների մոտ 85%-ը պատրաստված է 3D տպագրության միջոցով: Սակայն արդեն երկրորդ անգամ չի հաջողվում հրթիռն արձակել. արձակումից քիչ առաջ մասնագետները հրթիռում տեխնիկական անսարքություններ են հայտնաբերել, արդյունքում ստիպված են եղել հետաձգել արձակումը։

Ամերիկյան Relativity Space ընկերությունը հրթիռի առաջին արձակումը նախատեսել էր մարտի 8-ին։ Հրթիռը պետք է տիեզերք բարձրանար Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանում գտնվող ԱՄՆ տիեզերական ուժերի բազայի LC-16 հարթակից, սակայն արձակումը չեղարկվել էր հրթիռի երկրորդ փուլում վառելիքի ջերմաստիճանի հետ կապված խնդիրների պատճառով:

Արձակման երկրորդ փորձը նախատեսված էր մարտի 12-ին, սակայն հայտնաբերված տեխնիկական խնդիրների պատճառով այն ևս ստիպված են եղել հետաձգվել։

Ինչպես տեղեկացնում է PCmag-ը, սկզբում արձակման փորձի ժամանակ հետհաշվարկը ստիպված եղան են եղել դադարեցնել նավակի պատճառով, որը մտել էր արձակման տարածք։ Այնուհետև արձակման փորձը վերսկսվել է, բայց գրեթե միանգամից անջատվել են առաջին փուլի ինը Aeon շարժիչները, ինչից անմիջապես հետո երկրորդ փուլի վառելիքի խցիկում ճնշման հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել:

Relativity Space-ը ավելի ուշ նախատեսում է Terran 1-ի արձակման ևս մեկ փորձ կատարել, սակայն ընկերության ներկայացուցիչներն արձակման ճշգրիտ ամսաթիվ չեն նշել։

Ի՞նչ է հայտնի Terran 1-ի մասին

Terran 1-ը 33 մետրանոց գերթեթև հրթիռ է, որի առաջին և երկրորդ փուլերը պատրաստված են 3D տպագրության միջոցով՝ ընկերության արտադրության ալյումինի համաձուլվածքից: Relativity Space-ը այս հրթիռը մշակում 2017-ից։ Հրթիռը կարող է արձակվել միայն մեկ անգամ, որից հետո դրա բաղադրիչները կա՛մ ոչնչանում են մթնոլորտ մտնելիս, կա՛մ մնում են տիեզերքում:

Հրթիռի առաջին փուլը համալրված է ինը Aeon շարժիչներով, երկրորդը՝ մեկով, ընդորում՝ շարժիչները նույնպես պատրաստված են 3D տպագրության միջոցով։ Շարժիչներում որպես վառելիք օգտագործվում է մեթան, իսկ որպես օքսիդացնող նյութ՝ հեղուկ ազոտ։

Ըստ մշակողների՝ հրթիռը կարող է մինչև 1250 կգ օգտակար բեռ բարձրացնել Երկրի ցածր ուղեծիր։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ