6 հարկ, 200 մ երկարություն․ հրապարակվել է ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի նախագիծը

10 մարտի, 2023  20:44

Հրապարակվել է ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի ճարտարապետական նախագիծը, որի հեղինակն է հոլանդական հռչակավոր MVRDV ստուդիան, այս մասին տեղեկացնում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

Հրազդանի կիրճի եզրին գտնվող շենքը կունենա վեց հարկ և 200 մետր երկարություն` զբաղեցնելով շուրջ 17 000 ք.մ. մակերես:

Համալիրը բաղկացած կլինի 300-ից ավելի մոդուլային տարածքներից, որոնք պարուրվում են հսկայական սրահի շուրջ՝ ստեղծելով յուրահատուկ էկոհամակարգ: Այն շենք է՝ շենքի ներսում․ էներգաարդյունավետ լուծում, որը միախառնում է փակ տարածքը բացօթյայի հետ:

Tumo 2.jpg (702 KB)

Համալիրը ներառելու է կրթական և հետազոտական ծրագրեր, կոնֆերանս և ցուցահանդեսային դահլիճներ, աշխատանքային և առևտրային տարածքներ` դառնալով տեխնոլոգիաների և նորարարության հանգույց:

Tumo 3.jpg (841 KB)

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) էկոհամակարգ է Երևանում, որը կենտրոնացած է նորարարությունների խթանման վրա: Համալիրը միավորում է գիտությունն ու արդյունաբերությունը` կամրջելով Հայաստանը աշխարհին։

Tumo 4.jpg (980 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ