«ԴիջիԹեք-2022»–ի մասնակիցների թիվն այս տարի 20 տոկոսով աճել է. Ալեքսանդր Եսայան

10 մարտի, 2023  15:23

«Դիջիթեքը» այն հարթակն է, որի շնորհիվ մեր ընկերությունները կարողանում են իրենց արտադրանքը ցուցադրել ամբողջ աշխարհին։ Շատ ուրախ ենք, որ այս տարի այսքան ակտիվություն կա, նաեւ փորձելու ենք տարածել համաշխարհային տարբեր լրատվականներում, որպեսզի մյուս երկրներում ևս իմանան, թե որքան զարգացած է մեր IT ոլորտը: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին «Դիջիթեք» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Նա նշեց, որ բազմաթիվ օտարերկրյա ընկերություններ են մասնակցում համաժողովին.

«Կան ԱՄՆ-ից, Եվրոպայից, նաեւ Հայաստանում շատ այլ ընկերություններ: Նախորդ տարի մասնակիցների թիվը 100 էր, այս տարի՝ 120, որոնք ներկայացված են տաղավարներով, այսինքն այն 20 տոկոսով ավելացել է: Տարեցտարի այդ թիվն ավելանում է, մենք չենք ունեցել ԴիջիԹեք, որ նախորդ տարվա համեմատ ծավալը չավելանա: Բայց եթե հարցնեք՝ արդյոք գո՞հ ենք նրանից, ինչ ունենք Հայաստանում ՏՏ ոլորտում, ինձ թվում է, որ մեր ամբիցիաները պետք է ավելի բարձր լինեն: Այո, շատ բաների ենք հասել, ունենք 3 մլն բնակչությամբ երկիր եւ արդեն ունենք մի քանի ընկերություն, որոնց արժեքները գերազանցում են միլիարդ դոլարը: Բայց պետք է ավելիին ձգտենք, իսկ այդտեղ շատ կարեւոր է կրթությունը»,- ասաց Եսայանը:

Նա հավելեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ ԴիջիԹեք համաժողովում ավելացել է գագաթնաժողովը, որը սկսում է կայանալ.

«Դա շատ կարեւոր է, որովհետեւ կարողանում ենք տարբեր երկրներից խոսնակների հրավիրել, ինչը թույլ է տալիս մեր հայկական ընկերություններին ավելի շատ շփվել արտասահմանյան ընկերությունների հետ: Այս ուղղությունը զարգացնելու ենք: Բացի 120 մասնակից կազմակերպություններից ունենք տարբեր երկրներից ժամանած 30-ից ավելի բանախոսներ: Ունենալու ենք տարբեր հետաքրքիր թեմաների քննարկումներ, քննարկելու ենք խնդիրները, հնարավորությունները: Մեր ընկերությունները հնարավորություն կունենա ոչ միայն ցուցադրել իրենց ստեղծածը, այլեւ լսել մյուս բանախոսներին ու մտքեր փոխանակել»,- ընդգծեց Ալեքսանդր Եսայանը: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ