Հայաստանը միկրոչիպի գիտելիքով գերազանցում է շատ երկրների, նման գիտելիք շատ քիչ երկրներ ունեն. Ալեքսանդր Եսայան

10 մարտի, 2023  15:04

Վերջերս «Ինստիգեյթ» ընկերությունը «Միկրոչիպ» ընկերության  հետ կնքեց գործարք եւ Instigate Semiconductor-ի գնմամբ նրանք  մտան Հայաստանի շուկա: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին «Դիջիթեք» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«Այսինքն կիսահաղոդիչների ու չիպերի արտադրության մեջ ունենք արտասահմանյան ընկերությունների ակտիվ մասնակցություն եւ ոչ միայն: Միկրոչիպերի ուղղությունը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, եւ շատ ուրախալի է, որ այդ ընկերությունը եկել է Հայաստան: Նման գիտելիք աշխարհում շատ քիչ երկրներ ունեն, եւ այսօր Հայաստանը միկրոչիպի գիտելիքով գերազանցում է շատ երկրների»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք Հայաստանում արտադրվելու են չիպեր, Եսայանը պատասխանեց.

«Այստեղ ոչ թե արտադրվելու է, այլ դիզայն է արվելու, ինչը էլ ավելի կարեւոր է, որ մենք ունենք մասնագետներ, որոնք կարողանում են միկրոչիպի դիզայնի մեջ մեծ առաջընթաց ունենալ: Քանի որ մենք փոքր երկիր ենք, չենք կարող մասսայական արտադրության մեջ խորանալ, պետք է նման տեխնոլոգիաների մեջ խորանանք, որը մեզ մոտ լավ է ստացվում»: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ