Samsung-ի բյուջետային սմարթֆոնները կթանկանան. միջին բնութագրերով Samsung Galaxy A54 5G-ն կարժենա ավելի քան $520

9 մարտի, 2023  18:01

Միջին սեգմենտի Samsung սմարթֆոնները կթանկանան. բավականին միջին բնութագրերով Samsung Galaxy A54 5G-ի համար այսուհետ օգտատերերը ստիպված կլինեն վճարել ավելի քան $520 (500 եվրո): Այս մասին հայտնում է Sammobile պորտալը՝ հղում անելով SnoopyTech ինսայդերին։

Մոտ ապագայում Samsung-ը կներկայացնի Galaxy A14, A34 և A54 5G սմարթֆոնները։ Այս շարքից ամենամատչելին՝ 64 ԳԲ ներկառուցված հիշողությամբ Galaxy A14 5G-ը, կարժենա 230 դոլար (219 եվրո): Galaxy A34 5G-ը (128 ԳԲ) կարժենա 442 դոլար (419 եվրո), մինչդեռ նույնքան հիշողությամբ Galaxy A54 5G-ը կարժենա 527 դոլար (519 եվրո):  

Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա Galaxy A53-ը վաճառքի է հանվել 473 դոլարով (449 եվրո):  

Ի՞նչ բնութագրեր կունենան Samsung-ի բյուջետային սմարթֆոններն այս տարի

Samsung Galaxy A14 5G

Ըստ վերջին տվյալների՝ Galaxy A14 5G-ն ունի 6,6 դյույմանոց Full HD+ PLS LCD էկրան՝ 90 Հց թարմացման հաճախականությամբ: Առկա է նաև մատնահետքի սկաներ։

Սմարթֆոնը կստանա Exynos 1330 պրոցեսոր, 4 ԳԲ/6 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ/128 ԳԲ ներկառուցված հիշողություն և microSD քարտի բնիկ։

Samsung-Galaxy-A14-5G

Սարքը կստանա նաև 13 ՄՊ սելֆի, 50 ՄՊ հիմնական, 2 ՄՊ խորության և 2 ՄՊ մակրոտեսախցիկ։

Դրանք կարող են նաև նկարահանել 1080p տեսանյութ՝ վայրկյանում 30 կադր հնարավորությամբ։

Սմարթֆոնը սնուցվում է 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով և աջակցում է 15 Վտ լիցքավորում։

Samsung Galaxy A34 5G

Galaxy A34 5G սմարթֆոնն ունի 6,6 դյույմանոց Super AMOLED Infinity-U Full HD+ լուծաչափով էկրան՝ 90 Հց հաճախականությամբ: Էկրանն ունի նաև մատնահետքի սկաներ։

Սմարթֆոնն աշխատում է MediaTek Dimensity 1080 պրոցեսորով, ունի 6 ԳԲ/8 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ/256 ԳԲ ներկառուցված հիշողություն և microSD քարտի բնիկ:

Galaxy-A34

Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա Galaxy A34 5G-ն ունի 13 ՄՊ սելֆի, 48 ՄՊ հետևի, 8 ՄՊ գերլայն և 5 ՄՊ մակրո տեսախցիկ:

Մարտկոցի հզորությունը 5000 մ/Աժ է, ունի 25 Վտ արագ լիցքավորման աջակցություն։

Samsung Galaxy A54 5G

Ըստ արտահոսած ինֆորմացիայի՝ Samsung Galaxy A54 5G-ն ունի 6,4 դյույմանոց Super AMOLED Infinity-O էկրան՝ Full HD+ լուծաչափով և 120 Հց թարմացման հաճախականությամբ։

Նորույթի պրոցեսորը  Exynos 1380 է, օպերատիվ հիշողությունը՝ 6 ԳԲ/8 ԳԲ, իսկ ներկառուցված հիշողությունը՝ 128 ԳԲ/256 ԳԲ։ Առկա է նաև microSD հիշողության քարտի բնիկ։

Galaxy-A54

Սելֆի տեսախցիկը 32 ՄՊ է, հիմնականը՝ 50 ՄՊ՝ OIS-ով, գերլայնանկյուն տեսախցիկը 12 ՄՊ է, իսկ մակրո տեսախցիկը՝ 5 ՄՊ։

Սմարթֆոնն ունի 5100 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 25 Վտ արագ լիցքավորմամբ։

Samsung Galaxy A54 5G-ն ունի նաև GPS, 5G, SIM քարտի երկու բնիկ, Wi-Fi 6, Bluetooth 5.2, NFC, ստերեոբարձրախոսներ, փոշուց և ջրից IP67 պաշտպանություն և USB-C միակցիչ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ