«Իսկական հրեշ»․ Samsung-ը ներկայացրել է նոր սմարթֆոն, որի մարտկոցի հզորությունը 6000 մԱ/ժ է

8 մարտի, 2023  15:02

Samsung-ն առանց ավելորդ աղմուկի շուկա է դուրս բերել Galaxy M14 5G սմարթֆոնը, որը Galaxy A14 5G-ի ամբողջական պատճենը չէ։ Ընդ որում, նորույթն առնվազն մեկ ցուցանիշով նույնիսկ ավելի լավն է, քան Galaxy A14 5G-ն։

Նոր հեռախոսի հիմնական առանձնահատկությունը հսկայական մարտկոցն է, որի հզորությունը կազմում է 6000 մԱ/ժ այն դեպքում, երբ Galaxy A14 5G-ի մարտկոցը 5000 մ/Աժ է։ Galaxy M14 5G-ի մնացած բոլոր պարամետրերը գրեթե նույնն է, ինչ Galaxy A14 5G-ի դեպքում:

Ուշագրավ է, որ այժմ Samsung-ը շատ հազվադեպ է օգտագործում նման հզորության մարտկոցներ, թեև ժամանակին օգտագործում էր նույնիսկ ավելի հզոր մարտկոցներ:

Samsung-Galaxy-M14-5G-Colors_large.jpg (181 KB)

Galaxy A14 5G-ն ունի նորագույն SoC Exynos 1330 պրոցեսոր, որը AntuTu 9-ի վարկանիշում հավաքում է մոտ 420,000 միավոր, այսինքն՝ կատարողականի առումով այս սմարթֆոնի հետ ամեն ինչ կարգին է։

Հեռախոսն ունի 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, 64 կամ 128 ԳԲ ներկառուցված հիշողություն, 6,6 դյույմանոց 90 Հց հաճախականությամբ IPS էկրան՝ Full HD + լուծաչափով և 50 մեգապիքսել հիմնական տեսախցիկ։ Նորույթի չափերն են՝ 166,8x77,2x9,4 մմ, քաշը՝ 206 գ։

Samsung-ի նոր հեռախոսն արժե 220 դոլար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ